Լրահոս

06.10.2009 12:23


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին չեն առաջարկել Քիշնևում որևէ փաստաթուղթ ստորագրել

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը Բաքվում հայտարարել է, որ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին չեն առաջարկել Քիշնևում որևէ փաստաթուղթ ստորագրել։ Հիշեցնենք, որ Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը, ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում, տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ Քիշնևում։

 

Այս խորագրի վերջին նյութերը