Լրահոս

06.10.2009 11:56


Մոսկվայի հայկական կազմակերպությունների հայտարարությունը

Նշելով, որ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները պարունակում են թուրքական հայտնի նախապայմանը՝ «դե յուրե» ճանաչել Հայաստանի և Թուրքիայի միջև փաստացի սահմանը, և Թուրքիայի կողմից հայերի Ցեղասպանության հարցերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել,

նկատի ունենալով, որ այդ փաստաթղթերն ընդամենը մաս են հանդիսանում թուրքական պետության քաղաքականության, և գործընթացն արդեն ցույց է տալիս, որ Թուրքիան այդ արձանագրությունների վավերացումը և սահմանների բացումը կապում է իր մեկ նախապայմանի՝ ղարաբաղյան հարցի կարգավորման հետ,

նշելով, որ Թուրքիան և Ադրբեջանը բանակցություններում առաջընթացի հասնելու մեխանիզմ են մշակել, և այժմ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների տարբեր փուլերում առաջ է քաշում Լեռնային Ղարաբաղին և այլ հարցերին վերաբերող պահանջներ,

նշելով, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ընտրված այս ձևով, որն արձանագրությունների վավերացում է պահանջում, ինչից հետո դրանք կդառնան պետությունների միջազգային պայմանագրեր՝ թուրքական նախապայմաններ պարունակող արձանագրությունները կվերածվեն Հայաստանի վրա ճնշում գործադրելու միջազգային իրավական լծակի.

Կոչ ենք անում Հայաստանի ղեկավարությանը վերանայել իր դիրքորոշումը,  հատկապես՝

1. Չստորագրել արձանագրությունները, որոնք կարող են չնախատեսված հետևանքներ ունենալ Հայաստանի ազգային շահերի և հայության համար

2. հիմնվելով սեփական ժողովրդի դժգոհության վրա՝ համապատասխան հայտարարությամբ՝ դուրս գալ արժանավայել պայմաններ չապահովող այժմյան բանակցություններից

3. Այն պայմաններում, երբ այժմյան փուլում հայկական կողմը ինչ-որ պատճառաբանություններով առաջ  չի քաշում  իր առավելությունը Ցեղասպանության հարցում (ինչը Թուրքիայի համար զսպող փաստ է հանդիսանում), առաջարկում է դիվանագիտական  հարաբերությունների  հաստատման այլ ձևեր՝ նոտաների, հեռագրերի, կամ էլ համատեղ հայտարարությունների հանձնում։

4. Այժմյան լարվածությունից և Հայաստանի ու սփյուռքի միջև պառակտումից խուսափելու համար համազգային հարցի վերաբերյալ դիրքորոշումների արտահայտման արդյունավետ մեխանիզմներ ստեղծել։ Տարբերակներից մեկն էլ կարող է լինել նախագահին կից խորհուրդը սփյուռքյան կազմակերպությունների վերաբերյալ։

-«Ռուս-հայկական միություն» հասարակական կազմակերպություն

-«Արարատ» հայկական մշակութային-լուսավորչական հասարակություն

-Մոսկովյան հայկական  պատմածագումնաբանական հասարակություն

-Մոսկովյան հայկական «Նախիջևան» հայրենակցական միություն

-Ռուսաստանի հայկական «Երկրամաս» թերթ

Ռուսաստանի հայկական ինտերնետ հանրություն

  - Youtharmenia.ru

- Armenia-online.ru

- Genocide.ru

- Karabah88.ru

- Hayoc-erkir.ru

- Ararat-online.ru

 

 

Այս խորագրի վերջին նյութերը