Լրահոս

06.10.2009 11:44


Աբդուլլա Գյուլը պաշտոնական հրավեր է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը պաշտոնական հրավեր է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Թուրքիայում հոկտեմբերի 14-ին երկու երկրների ֆուտբոլային ազգային հավաքականների հանդիպումը դիտելու։

«7օր»-ը փորձել է ճշտել, թե ՀՀ նախագահը արձագանքե՞լ է այդ հրավերին,  թե՞ ոչ։ Նախագահականի մամլո ծառայությունից մեզ ասել են, որ այդ հարցին կարող է պատասխանել միայն ՀՀ նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը, որն էլ այս պահին երկրում չէ։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը հայտարարել էր, թե Թուրքիա կգնա միայն այն դեպքում, երբ սահմանները բաց լինեն, կամ գտնվենք դրա նախաշեմին։

 7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը