«APR Group»-ի կատարած հետազոտությունը ցույց է տալիս, որ հանրության 60 տոկոսը կարծում է, որ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն չկա, այսինքն՝ բացարձակ մեծամասնությունը դեմ է։ Մոտ 15 տոկոսը դժվարանում է ասել՝ կա՞ նման անհրաժեշտություն, թե՞ ոչ:
Քաղաքական ուժերը ևս դեմ են սահմանադրական փոփոխություններին։ Միակ ուժը, որը սատարում է Սարգսյանի վերարտադրության սահմանադրական փաթեթին, Դաշնակցությունն է (ՀՀԿ–ն սատարում է «ի պաշտոնե»): Այլ քաղաքական ուժ կողմ չի արտահայտվում վերարտադրության այդ գործընթացին:
Ոչիշխանական ուժերը հստակ դեմ են արտահայտվել և նույնիսկ հանրահավաք են հրավիրել հոկտեմբերին, որպեսզի ճնշեն Սերժ Սարգսյանին սահմանադրական փոփոխությունների փաթեթից հրաժարվելու համար: Նրանք կարողացել են մասնակի հասնել իրենց նպատակին. Սարգսյանը մինչև փետրվար-մարտ հետաձգել է սահմանադրական փոփոխությունների մեկնարկը:
Փաստացի, այս պահին սահմանադրական փոփոխություններին կողմնակից են Սերժ Սարգսյանը, Դաշնակցությունը, իսկ մյուս կողմից՝ այդ արկածախնդրությանը դեմ են հանրության 60 տոկոսը (ի դեպ, այս թիվը կարող է մեծանալ չկողմնորոշվածների հաշվին) և հիմնական քաղաքական ուժերը:
Սերժ Սարգսյանի խոստացած կոնսոլիդացիան այդպես էլ չի ձևավորվել: Նա մնացել է միայն իր հին ընկերների հետ, իսկ հակառակ բևեռում հակառակն է տեղի ունեցել՝ շատացել է քաղաքական ու հասարակական այն ուժերի քանակը, որոնք դեմ են սահմանադրական փոփոխություններով վերարտադրվելու գործընթացին:
Սահմանադրական փոփոխությունները կամաց–կամաց վերածվում են «Սերժ Սարգսյանը և հին ընկերները՝ ընդդեմ բոլորի» գործընթացի, որտեղ Սարգսյանի հաղթանակի դեպքում շահում է միայն Սարգսյանը, իսկ բոլորի հաղթանակի դեպքում շահում են պետությունը և գալիք սերունդները:
Հենց այդ պատճառով էլ ցանկացած քաղաքացի կամ քաղաքական ուժ չի կարող անտարբեր լինել այս գործընթացի հանդեպ: Սահմանադրական փոփոխությունների՝ նման տարբերակով իրականություն դառնալը փոխելու է բոլորի կյանքն, ու նոր կյանքը շատ չի տարբերվելու հյուսիսային կորեացիների կյանքից: Իսկ դա նշանակում է, որ ներկայիս սահմանադրական փոփոխությունների փաթեթը մարտահրավեր է բոլորի կյանքի համար:
Սարգսյանի սահմանադրական փոփոխությունների փաթեթը հանդիսանում է Հայաստանի պետականության թիվ մեկ մարտահրավերը, և առանց այդ մարտահրավերը չեզոքացնելու՝ հնարավոր չի լինի լուծել որևիցե այլ խնդիր Հայաստանում:
«Սահմանադրական» արկածախնդրություն

Արմեն Գրիգորյան