Լրահոս

06.10.2009 10:57


Թուրքիան Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում առաջընթաց է ակնկալում

Երկու հակամարտող պետությունների նախագահների հերթական հանդիպումը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 8-ին Քիշնևում։

Ինչպես տեղեկացնում է «Bakililar.az»-ը, Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն անհամբերությամբ սպասում է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների կայանալիք հանդիպմանը։ Գյուլի խոսքերով՝ Ադրբեջանի նախագահը գոհ է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ «վերևներում»՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի մակարդակով քննարկումներից, ինչպես նաև բանակցային գործընթացն արագացնելուց։

Թուրքիայի նախագահը նշել է, որ բանակցությունները սառեցված չեն և շարունակում են ինտենսիվ բնույթ կրել։ Գյուլի խոսքերով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար բավականին բարենպաստ պահ է։ Նա նշել է, որ իր երկիրը շարունակում է տարածաշրջանային հակամարտությունների լուծման համար ճանապարհներ փնտրել։  Այդ թվում՝ Գյուլը նշել է, որ մեծ հույսեր է կապում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կայանալիք հանդիպման հետ։

Նշենք, որ հանդիպումը պետք է կայանա Քիշնևում ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը