Լրահոս

06.10.2009 10:56


Հայկական ինտերնետ–հանրությունը շարունակում է ստորագրահավաքն ընդդեմ հայ–թուրքական արձանագրությունների

Հայկական Սփյուռքի, Հայ առաքելական եկեղեցու, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները տարբեր ձևերով շարունակում են իրենց բողոքն արտահայտել ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման։ Բողոքի ձևերից մեկն էլ դարձել են Հայաստանի ղեկավարությանն ուղղված դիմումի համար ստորագրություններ հավաքելու ինտերնետ-միջոցառումները։

Առավել մասսայական են Եվրոպայի հայկական դաշնության կողմից կազմակերպված և www.votch.org կայքում իրականացվող «Ո՛չ» անվանումով ակցիաները։ Ստորագրահավաքի մասնակիցների թիվը հասնում է 3 հազարի։ Ավելի քան 600 մարդ էլ իր ստորագրությունն է դրել Ռուսաստանում հայերի «Երկրամաս» կայքում( http://yerkramas.org), ինչպես նաև՝ http://www.petitiononline.com/1915/-ում։ Մի փոքր ավելի քիչ են «Ղարաբաղ 88» ( http://www.karabah88.ru/) կայքի ստորագրահավաքի մասնակիցները։

Ստորագրություններով դիմումները Հայաստանի նախագահին կփոխանցվեն հոկտեմբերի 7-ին Դոնի Ռոստովում, որտեղ նա պետք է հանդիպի ԱՊՀ-ում հայկական Սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Ստորագրությունները փոխանցելու են ՀՀ Ազգային ժողովին։ 

 

Այս խորագրի վերջին նյութերը