Լրահոս

29.11.2010 14:17


Ավտոպատահարներ

 Նոյեմբերի 26-ին, ժամը 21.07-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 6-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար բենզինի արտահոսքով, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ստեփանավան քաղաքից մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարար վարչության փրկարարական ջոկատը:

Դեռևս չպարզված հանգամանք­ներում 1965 թ. ծնված Ֆ. Եղիազարյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի QUB Q094 պետհամարանիշով ավտոմեքե­նան բախվել է 1984 թ. ծնված Պ. Ջավումյանին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի 15ՍՏ712 պետհամարանիշով ավտոմեքենային: Մինչ փրկարարների տեղ հասնելը ուղևորներ' 1959 թ. ծնված Է. Քոչարյանը և 1974 թ. ծնված Վ.Նահապետյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Տաշիր քաղաքի հիվանդանոց: Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարների օգնությամբ «Մերսեդես» ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ Ֆ. Եղիազարյանը, որը տեղափոխվել է Տաշիր քաղաքի հիվանդանոց և ստանալով առաջին բուժօգնություն' դուրս է գրվել:  

***

Նոյեմբերի 28-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 21.00-ի սահմաններում Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 30-րդ կմ-ում, ՈՒշի գյուղին հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Վոլվո» մակնիշի «CNL-182» պետհամարանիշով կցորդիչով բեռնա­տար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վա­րորդ Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, 1966 թ. ծնված Վալերի Իվանի Ստիմբանուն ստացել է տար­բեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Աշտարակ քաղաքի հիվանդանոց:

Տուժածի առողջական վիճակը գնահատում է բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը