Վարդան Բոստանջյան. «ՀՀ գրեթե ողջ բնակչությունն արմատական փոփոխությունների կողմնակից է»
Հարցազրույց տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ
–Կարո՞ղ ենք ասել, որ երեկ կայացած խորհրդաժողովից հետո քաղաքական գործընթացները երկրում մտնում են որակապես նոր փուլ։
–Իհա՛րկե. կարող եմ դա ընդգծվա՛ծ ասել։ Փաստորեն, երեկվա խորհրդաժողովին մասնակցում էին բազմաթիվ քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ ֆիզիկական անձինք, որոնք, ըստ էության, առանց ավելորդությունների՝ շեշտադրում էին այն նեգատիվ պահերը, որոնք ակռա են երկրում։ Մասնավորապես, պետք է բարձր գնահատել գրեթե բոլոր ուղղությունները, հավասարակշռված ելքային լուծումները, որոնք առկա էին Ծառուկյանի ելույթում, որն էլ, թերևս, հիմք դարձավ մնացած բոլոր ելույթների համար։ Մենք մտնում ենք որակապես նոր փուլ. բոլոր ելույթ ունեցողները բարձրաձայնեցին, որ ցնցումներ, ավելորդ խժդժություններ մեր երկրում ցանկալի չեն, և չի կարելի նման մոտեցում դրսևորել։ Պետք է հետևողականորեն որդեգրել այն մոտեցումներն, ու այն լուծումները գտնել, որոնք պետք է տանեն աստիճանաբար այս իրավիճակից դուրս բերման՝ աղքատության այս ահավոր մակարդակից, ընդհանրապես, տնտեսական համակարգի սարսափելի խոցելիությունից, փոքր և միջին բիզնեսի զոհված, մահացած իրավիճակից։
–Խոսեցիք անցնցում քաղաքական գործընթացներից. որքանո՞վ եք իրատեսական համարում անցնցում իշխանափոխության գործընթացը։
–Ես հակված եմ մտածելու, որ հայ հասարակությունն իր մտքով, հոգով և ողջ էությամբ հակված չէ ցնցումների։ Եթե հանկարծակի ինչ–որ մի ցնցում էլ լինի, դա կարող է կրել պրովոկացիոն բնույթ, և դա կարող է պայմանավորված լինել իշխանություններով։ Հակառակ դեպքում ես չեմ ուզում պատկերացնել, որ մեր քաղաքացին կամ մեր բնակչությունը ցնցումների հակվածություն ունենան, երբ մենք տարածաշրջանում ունենք դեռևս չլուծված քաղաքական բնույթի խնդիր, մասնավորապես՝ Ղարաբաղի հիմնախնդիր։ Այս խնդրի լուծման առնչությամբ յուրաքանչյուր հայ մարդ մի կեցվածք ունի՝ անել ամեն ինչ, որ այն լուծվի հօգուտ Հայաստանի Հանրապետության։
–Շատ է խոսվում այն մասին, որ ոչիշխանական քաղաքական ուժերը, մասնավորապես՝ ԲՀԿ–ն, հետքայլի ճանապարհ չունեն, և որ իշխանափոխության հարցում պետք է հասնեն տրամաբանական ավարտի։ Ի՞նչ կարծիքի եք սրա վերաբերյալ։
–Գործընթացն, ըստ էության, մեր ցանկությունից անկախ՝ արդեն ուղղորդված, իր վեկտորը ստացած՝ ընթանում է։ Ես չեմ կարծում, որ դա հիմա ընդհանրապես պայմանավորված է մեկ–երկու կամ մի քանի անձանցով։ Ո՛չ։ Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ բնակչությունն արմատական փոփոխությունների կողմնակից է, որովհետև տարիներ շարունակ, արդեն բավականաչափ երկար ժամանակ և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության առումով մենք գտնվում ենք սարսափելի խոցելի վիճակում։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը