Մեկնաբանություն

06.02.2015 13:55


Ի սկզբանէ էր Բանն

Ի սկզբանէ էր Բանն

Հայաստանի իշխանության գործողությունների արդյունքի մասին գիտենք բոլորս։ Գաղջ է բոլո՛ր առումներով։

Պակաս տխուր չէ, երբ Հայաստանի իշխանությունը խոսում է։ Ճիշտ է, ազգովի հռհռում ենք «բլթոցների» վրա, բայց դրանից մի տեսակ ավելի է գորշանում ամեն ինչ։

Հետաքրքիր է՝ մտածում են՝ նոր խոսո՞ւմ, խոսում են՝ նոր մտածո՞ւմ, թե՞ ընդհանրապես չեն մտածում (խոսելու ընթացքում մտածելը բացառվում է)։

Համոզված կարելի է ասել, որ շատ դեպքերում քաղաքական մեծամասնության առաջին դեմքերն իրենք էլ չեն կարող բացատրել, թե ինչ էին ուզում ասել։

Պատկերացրեք՝ ինչ կլիներ, երբ Հայաստանի գործող իշխանությունը ասեր այն, ինչ իրականում մտածում է։ Իսկ առանձին «մտքի տիտանների» ասածների պարագայում կարելի է միայն մեկ բան ասել՝ եթե նրանք խոսելուց առաջ մտածեին, լռություն կտիրեր։ Խոսքս մասնավորապես վերաբերում է Գալուստ Սահակյանին, ում կողմից օգտագործվող բառաֆոնդը յուրօրինակ «դիագնոզ» է։

Վախթանգ Մարգարյան

P. S. «Ի սկզբանէ էր Բանն, եւ Բանն էր առ Աստուած. եւ Աստուած էր Բանն» (Հովհաննես 1.1):

Այսինքն, «Բանը», որի մասին խոսվում է, առաջին հերթին խոսքն է, միտքը...

Ինչ ուզում եք՝ ասեք, բայց Աստված անողոք վարվեց ոմանց հետ։

Այս խորագրի վերջին նյութերը