ՀՀ վարչապետն ինչ–որ առումով ճնշում է Մանվել Բադալյանին
Անդրադառնալով նոյեմբերի 4-ին ՀՀ կառավարության նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքին՝ այսօր հրավիրված ասուլիսում Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ասել է, թե վարչապետի ձևակերպումն ընդամենը նշանակում է՝ օրենքով սահմանված կարգով սկսել պաշտոնանակության ընթացակարգ։
-Բնականաբար, վարչապետն օրենքով իրավունք չունի, և նա չի կարող ասել և իրեն թույլ տալ, որ՝ ազատե՛լ աշխատանքից։ Խոսքն ընդամենն ընթացակարգի մասին է,-ասել է Մ. Բադալյանը։
Հարցին, թե ՀՀ վարչապետի այս խոսքերն արդյոք բարոյական ճնշո՞ւմ չեն, նա պատասխանել է.
-Բարոյական ճնշման մասին ասեմ, որ, իհարկե՛, չի կարող չլինել ընդհանրապես։ Մեզանից յուրաքանչյուրն էլ, երբ որ գործընկերության, ընդհանուր գործ անելու առումով իր գործընկերոջից որևէ հորդոր, որևէ մոտեցում, որևէ կարծիք, տեսակետ, դիրքորշում լսում է, բնականաբար, չի կարող դա չանդրադառնալ ինչ-որ չափով։ Առավել ևս, երբ որ խոսքը երկրի վարչապետի մասին է։
Մ. Բադալյանը նաև ընդգծել է.
-Հանձնարարականներ տալու ենթակա ինստիտուտ չենք մենք, բայց երկրի վարչապետը երբ որ կառավարության նիստում խոսք է ասում, չես էլ կարող 100%-ով անտարբեր լինել այդ ամեն ինչին։ Բացի նրանից, որ դու պաշտոնյա ես, դու նաև մեր հայրենիքի քաղաքացի ես։

7or.am