Լրահոս

06.10.2009 09:35


Կրճատվում է հարկային մարմին հաշվետվություն ներկայացնելու ժամանակը

Այսուհետ հարկ վճարողներին սպասում են էլեկտրոնային հաշվետվությունների ընդունման նորաստեղծ կենտրոնում. ծառայություների մատուցման կենտրոնը գործում է ՀՀ ԿԱ ՊԵԿ շենքում' Խորենացի 7 հասցեում:

Այդտեղ' օգտվելով մեկ պատուհանի սկզբունքից, հարկատուն կարող է ստանալ իր էլեկտրոնային ստորագրությունը հավատարմագրված հավաստագրման կենտրոնից և կնքել պայմանագիր Պետեկամուտների կոմիտեի հետ' էլեկտրոնային կապուղիներով հաշվետվություններ ներկայացնելու համար:

Մինչ ՊԵԿ-ին կից գործող այս կենտրոնի ստեղծումը, հարկ վճարողը հնարավորություն չուներ գործը սկսել և ավարտել մեկ վայրում։

Էլեկտրոնային ստորագրությունը ստանալուց և ՊԵԿ-ի հետ պայմանագիր կնքելուց բացի, սպասարկման կենտրոնում հարկատուին մատուցվում են նաև այլ ծառայություններ. հարկ վճարողները կարող են նաև փորձարկել ծրագիրը, ստանալ խորհրդատվություն:

Պետեկամուտների կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը