Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ վաղը կայանալիք «Ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովում» առանցքային նշանակություն են ունենալու շեշտադրումները։ Առաջին հերթին՝ իշխանությանն ուղղված «մեսիջները»։
Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը պահանջում է փոփոխություններ։ Իշխանությունն անկարող է դրանք իրագործել։ Հակառակը՝ երկրում իրավիճակն ավելի է վատթարանում։ Միայն այս տարվա իրադարձությունները բավական են դա փաստելու համար։
Ժամանակն է խստացնելու իշխանությանը ներկայացվող պահանջները։ Հենց սա՛ պետք է երևա վաղվա համաժողովում։
Սարգսյանը կհրաժարվի վերարտադրվելու ցանկությունից և արտահերթ կհեռանա միայն մեկ դեպքում. նա ընկրկում է իրական ուժի դեմ։ Դա բոլորս ենք տեսել և ոչ մեկ անգամ։
ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահը վերջապես պետք է հասկանա, որ իր շուրջ «լայն կոնսոլիդացիա» ասվածն ուղղակի բացառվում է։ Նա բոլոր առումներով տանուլ տված գործիչ է։ Հենց այս իրողությունը պետք է ամրագրված լինի իշխանություններին ներկայացվելիք պահանջներում։ Առավել ևս, որ ժամանակն այսօր աշխատում է ի վնաս Հայաստանի։
Խստացնե՛լ իշխանությանը ներկայացվող պահանջները

Վախթանգ Մարգարյան