Լրահոս

05.10.2009 17:36


Հարություն Առաքելյան. «Ես տեղյակ եմ միայն, թե վարչապետն ինչ կոռուպցիոն գործողություններ է իրականացրել «Նաիրիտ» գործարանի հետ, ուրիշ բան տեղյակ չեմ վարչապետի գործունեությունից»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ԱՄՆ-ի, Կանադայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի շրջանների պատվիրակներին։

«7օր»-ի հետ զրույցում Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը նշել է, որ «այդ մարդիկ ՀՌԱԿ-ի հետ ոչ մի կապ չունեն»։

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք նա  տեղեկություն ունի վարչապետի հետ հանդիպման մասին, նա պատասխանել է. «Վարչապետի հետ կապված՝ տեղյակ եմ, թե նա ինչ կոռուպցիոն գործողություններ է իրականացրել «Նաիրիտ» գործարանի հետ։ Ուրիշ բան տեղյակ չեմ վարչապետի գործունեությունից»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը