Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ոճրագործության հաջորդ օրը Տարոն Մարգարյանի «օբյեկտում» (Երեւանի քաղաքապետարանում) հավաքվեցին իշխանական եւ «ընդդիմադիր» լրատվամիջոցների ներկայացուցիչներ, տարբեր շրջանակներ ներկայացնող գործիչներ ու մի լավ քեֆ արեցին, տարոնական զեխության ժամանակ երջանիկ դեմքերով լուսանկարվեցին ու այդ լուսանկարները տարածեցին համացանցում:
Ավելորդ է հիշեցնել, թե այդ ողբերգության օրը եւ դրան հաջորդած օրերին ինչով էր զբաղված Սերժ Սարգսյանը. հյուրեր, դեսպաններ էր ընդունում, շախմատ էր խաղում, հանրապետական «սաքուլիկների» հետ Նոր տարի էր նշում, Էրդողանի հրավերի պատասխանն էր գրում (ավեի ուշ Սուրբ Սարգսի տոնակատարությանը մասնակցեց): Իսկ սահմաններում թշնամին «դիվերսիոն պատերազմը» շարունակում էր:
Հիմա էլ եկել է Արմեն Աշոտյանի պարելու ժամանակը: Ռազմական ինստիտուտում 19-ամյա կուրսանտի են դաժանաբար սպանել, Բերձորում բռնություններ են գործադրվել ավտոերթի մասնակիցների նկատմամբ, բայց այդ ամենը բնավ չի խանգարում Աշոտյանին՝ ցուցադրելու իր պարային «վարպետությունը»:
Դե, կուսակիցները՝ Շարմազանովից մինչեւ Շմայս, «փուչիկ Կարենից» մինչեւ Մանվել Գրիգորյան, նախատում ու դասեր են տալիս «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին՝ դեպի Արցախ նրանց կազմակերպած ավտոերթը համարելով «դավաճանություն» (թեպետ, այնպես, ինչպես իրենք են կառավարում երկիրը, դրանից մեծ դավաճանություն չկա):
Իսկ Աշոտյանը պարային տարերքի մեջ է: Այնպես, ինչպես ժամանակին սառցեջրով դույլն էր լցնում գլխին:
Այսօր, մասնակցելով Սիամանթոյի անվան դպրոցում «Ազգային երգ եւ պար» առարկայի բաց դասին, Աշոտյանը, «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ ճկույթ ճկույթի տված, սկզբում Գյովդ պարեց, հետո՝ Վերվերի:
Լավ է՝ բանը չհասավ Յարխուշտային և Տրնգիին:
Ուշագրավն այն է, որ Աշոտյանի ճկույթը բռնած՝ նրան պարացնում էր այն նույն Գագիկ Գինոսյանը, որը երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում վրդովմունքով էր խոսում Բերձորի միջադեպի մասին՝ ակնհայտորեն պաշտպանելով «Հիմնադիր խորհրդարանին» եւ Ժիրայր Սեֆիլյանին (Գինոսյանը միշտ ընդդիմադիր ելույթներ է ունենում, բայց, փաստորեն, պետք եղած դեպքում ճկույթը ճկույթին է տալիս)։
«Եթեայդուժըսադրողէ, եւգնումէինԱրցախիանկախությունըվտանգելու, ապաթույլտայիք՝թողիրենքիրենցդիմակըպատռեին»,- հարցազրույցում նշել է Գագիկ Գինոսյանը՝ միաժամանակ նկատելով, որ բռնությունները պատկերող տեսանյութը կարողէկոտրելորեւէհայմանչիոգի, որըվաղըպետքէբանակգնա:
Անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի հայտարարությանը, թե իրենք «մուտիլովշիկներին» թույլ չեն տա մտնել Արցախ՝ Գինոսյանը ասել է. «Կյանքըցույցկտա՝ ովինչէրանում, ովինչովէրզբաղվում, բոլորբացահայտումներըլինումեն, եւՍտալինինենդամբարանիցհանումշպրտում: Կեղծսրբերըմիշտէլիրենցարժանինստանումեն»:
Նա նաեւ ակնարկել է, թե ովքեր են իսկական հերոսները. «Որ Լեոնիդ Ազգալդյանին մինչեւ հիմա հերոսի կոչում չեն շնորհել, ես մի անգամ գրել եմ` պալատական որոշումներով չէ, որ տրվում են հերոսի կոչումներ»:
Իսկ հիմա Գինոսյանը, Աշոտյանի հետ ճկույթ ճկույթի տված, պարում է:
Ինչեւէ, Վերվերի պարելուց հետո Աշոտյանը լրագրողներին սրտաճմլիկ բաներ է ասել։
«Եսշատոգևորվածեմայսծրագրով: Իհարկե, բոլորառարկաներըկարևորեն, բայցդպրոցիառաքելությունըժամանակակիցհայդաստիարակելնէ, որովհետևհայբառըավելիկարևորէ, այլապեսմենքչենքկարողխոսելազգայինդպրոցիմասին»,-հայտարարել է Արմեն Աշոտյանը:
Շատ հուզիչ է:
Որքան վատանում է ՀՀ-ում ապրող հայության վիճակը, այնքան գործող իշխանությունը ավելացնում է «հայրենասիրության» դոզան:
Քեֆչի հասանները հիմա էլ Վերվերի են պարում
Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ոճրագործության հաջորդ օրը Տարոն Մարգարյանի «օբյեկտում» (Երեւանի քաղաքապետարանում) հավաքվեցին իշխանական եւ «ընդդիմադիր» լրատվամիջոցների ներկայացուցիչներ, տարբեր շրջանակներ ներկայացնող գործիչներ ու մի լավ քեֆ արեցին, տարոնական զեխության ժամանակ երջանիկ դեմքերով լուսանկարվեցին ու այդ լուսանկարները տարածեցին համացանցում:
Ավելորդ է հիշեցնել, թե այդ ողբերգության օրը եւ դրան հաջորդած օրերին ինչով էր զբաղված Սերժ Սարգսյանը. հյուրեր, դեսպաններ էր ընդունում, շախմատ էր խաղում, հանրապետական «սաքուլիկների» հետ Նոր տարի էր նշում, Էրդողանի հրավերի պատասխանն էր գրում (ավեի ուշ Սուրբ Սարգսի տոնակատարությանը մասնակցեց): Իսկ սահմաններում թշնամին «դիվերսիոն պատերազմը» շարունակում էր:
Հիմա էլ եկել է Արմեն Աշոտյանի պարելու ժամանակը: Ռազմական ինստիտուտում 19-ամյա կուրսանտի են դաժանաբար սպանել, Բերձորում բռնություններ են գործադրվել ավտոերթի մասնակիցների նկատմամբ, բայց այդ ամենը բնավ չի խանգարում Աշոտյանին՝ ցուցադրելու իր պարային «վարպետությունը»:
Դե, կուսակիցները՝ Շարմազանովից մինչեւ Շմայս, «փուչիկ Կարենից» մինչեւ Մանվել Գրիգորյան, նախատում ու դասեր են տալիս «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին՝ դեպի Արցախ նրանց կազմակերպած ավտոերթը համարելով «դավաճանություն» (թեպետ, այնպես, ինչպես իրենք են կառավարում երկիրը, դրանից մեծ դավաճանություն չկա):
Իսկ Աշոտյանը պարային տարերքի մեջ է: Այնպես, ինչպես ժամանակին սառցեջրով դույլն էր լցնում գլխին:
Այսօր, մասնակցելով Սիամանթոյի անվան դպրոցում «Ազգային երգ եւ պար» առարկայի բաց դասին, Աշոտյանը, «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ ճկույթ ճկույթի տված, սկզբում Գյովդ պարեց, հետո՝ Վերվերի:
Լավ է՝ բանը չհասավ Յարխուշտային և Տրնգիին:
Ուշագրավն այն է, որ Աշոտյանի ճկույթը բռնած՝ նրան պարացնում էր այն նույն Գագիկ Գինոսյանը, որը երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում վրդովմունքով էր խոսում Բերձորի միջադեպի մասին՝ ակնհայտորեն պաշտպանելով «Հիմնադիր խորհրդարանին» եւ Ժիրայր Սեֆիլյանին (Գինոսյանը միշտ ընդդիմադիր ելույթներ է ունենում, բայց, փաստորեն, պետք եղած դեպքում ճկույթը ճկույթին է տալիս)։
«Եթե այդ ուժը սադրող է, եւ գնում էին Արցախի անկախությունը վտանգելու, ապա թույլ տայիք՝ թող իրենք իրենց դիմակը պատռեին»,- հարցազրույցում նշել է Գագիկ Գինոսյանը՝ միաժամանակ նկատելով, որ բռնությունները պատկերող տեսանյութը կարող է կոտրել որեւէ հայ մանչի ոգի, որը վաղը պետք է բանակ գնա:
Անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի հայտարարությանը, թե իրենք «մուտիլովշիկներին» թույլ չեն տա մտնել Արցախ՝ Գինոսյանը ասել է. «Կյանքը ցույց կտա՝ ով ինչ էր անում, ով ինչով էր զբաղվում, բոլոր բացահայտումները լինում են, եւ Ստալինին են դամբարանից հանում շպրտում: Կեղծ սրբերը միշտ էլ իրենց արժանին ստանում են»:
Նա նաեւ ակնարկել է, թե ովքեր են իսկական հերոսները. «Որ Լեոնիդ Ազգալդյանին մինչեւ հիմա հերոսի կոչում չեն շնորհել, ես մի անգամ գրել եմ` պալատական որոշումներով չէ, որ տրվում են հերոսի կոչումներ»:
Իսկ հիմա Գինոսյանը, Աշոտյանի հետ ճկույթ ճկույթի տված, պարում է:
Ինչեւէ, Վերվերի պարելուց հետո Աշոտյանը լրագրողներին սրտաճմլիկ բաներ է ասել։
«Ես շատ ոգևորված եմ այս ծրագրով: Իհարկե, բոլոր առարկաները կարևոր են, բայց դպրոցի առաքելությունը ժամանակակից հայ դաստիարակելն է, որովհետև հայ բառը ավելի կարևոր է, այլապես մենք չենք կարող խոսել ազգային դպրոցի մասին»,-հայտարարել է Արմեն Աշոտյանը:
Շատ հուզիչ է:
Որքան վատանում է ՀՀ-ում ապրող հայության վիճակը, այնքան գործող իշխանությունը ավելացնում է «հայրենասիրության» դոզան:
Կեղծիք:
Կիմա Եղիազարյան