Հարցազրույց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի» նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ
-Այսօր Հայաստանյան որոշ քաղաքական ուժեր փորձում են գործընկերներ ձեռք բերել դրսում: Ո՞րն է դրա անհրաժեշտությունը
- Այսօր արտաքին գործոնները էական ազդեցություն ունեն Հարավային կովկասում ընթացող պրոցեսների վրա: Հայաստանյան ազդեցիկ քաղաքական ուժերը պետք է ավելի ակտիվ աշխատեն հարևան պետությունների և ազդեցիկ տերությունների համանման կուսակցությունների հետ: Եկել է մի պահ, երբ պետության շահերից ելնելով, երկխոսության զարգացման, տարածաշրջանում լարվածության թուլացման նպատակով' անհրաժեշտություն կա ձևավորել ռեգիոնալ ազդեցիկ կուսակցությունների համակարգ: Սա թույլ կտա նոր հարթության մեջ քննարկել առկա խնդիրները: Թարմություն մտցնել լուծում չստացող հարցերի բանակցային գործընթացում: Նույն խնդիրները չեն կարող հավերժ մնալ օրակարգում:
-Հայաստանյան քաղաքական ուժերից ո՞վ կարող մտնել այդ պրոցեսի մեջ
- Պարտադիր չէ, որ այս պահին դրանք լինեն հենց իշխող կուսակցությունները: Դրանք կարող են լինել, այլ խոշոր, երկրում ազդեցիկ քաղաքական կուսակցություններ: Հայաստանում ' աջ ազգային ուժերի շարքում դա փայլուն կարող է իրականացնել «Բարգավաճ Հայաստանը»: Կարծում եմ' պետք է լուրջ շփումների մեջ մտնել Ռուսաստանի, Վրաստանի, Եվրախորհրդարանի ազդեցիկ քաղաքական ուժերի հետ' դա միայն օգուտ կբերի երկրին: ԲՀԿ-ն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները'խնդիրը հաջողությամբ լուծելու համար: Որքան ես գիտեմ' կուսակցությունն ունի բավական լուրջ կապեր նաև Ռուսաստանի քաղաքական ուժերի հետ, այդ թվում իշխող ուժի «Եդինայա Ռոսիա»-ի հետ:
Ստեփան Գրիգորյան

Զրույցը վարեց՝ Հասմիկ Պողոսյանը