Պատկերացրեք ֆուտբոլային մի թիմ, որի գլխավոր մարզիչը կերել է ակումբի բոլոր փողերը, աջ ու ձախ վաճառում է խաղերը, անհեթեթ որոշումներ է կայացնում, չունի անհրաժեշտ հմտություններ, նաև՝ պատկերացում ֆուտբոլից։ Իսկ հեռանկարային թիմը միայն պարտվում է։ Ո՞վ է այդ պարտությունների միակ պատասխանատուն. միգուցե հանդիսատե՞սը։
Կամ խաղամոլը, ով անընդհատ սխալ խաղադրույքներ կատարելով՝ տանուլ է տալիս ամեն ինչ։ Հետո պարտքեր է անում ու նորից ամեն ինչ կորցնում։ Վերջում ընտանիքը մնում է առանց որևէ բանի՝ պարտքերի մեջ թաղված, իսկ մեր հերոսը կորում է։ Ո՞վ է մեղավոր։ Միգուցե դաժան ճակատագի՞րը։
Կամ, ասենք, ավտոմեքենայից անտեղյակ վարորդը, ով ճոխ մեքենայի ղեկին անթույլատրելի արագություն է բացում, բախվում պատին՝ կործանելով իրեն ու մեքենայի բոլոր ուղևորներին։ Միգուցե Հենրիխ Ֆո՞րդն է մեղավոր, ով մեքենա վարել չիմացողների համար հատուկ մխոցային շարժիչ չէր նախատեսել։
Ուրեմն, ինչպե՞ս կարելի է շարունակել քննարկել կամ անդրադառնալ այն կատարյալ անհեթեթություններին, որոնցով փորձ է արվում Հայաստանի այսօրվա տխուր վիճակի պատասխանատուներին փնտրել Ռուսաստանում, աշխարհաքաղաքական գործընթացներում, Կարմիր լապտերների փողոցում և այլուր։
Վերջապես, ամրագրե՛ք, որ այսօր կա 5-րդ շարասյուն, որի միակ նպատակը ճիշտ թիրախից շեղելն է։ Պարզապես իրավիճակն է փոխվել։ Եթե 2-3 տարի առաջ դա այս կամ այն կերպ ստացվում էր, ապա այսօր «իրական մեղավորներին ցույց տալը» գնալով դառնում է անիմաստ վայնասուն։ Ներկայիս իրավիճակը փորձել կապել դրսի ուժերի հետ նույնն է, թե մեքենա վարել չիմանալու համար անիծել Ֆորդին։ Այնպես որ, մի՛ շեղվեք, առավել ևս, որ մտնում ենք իրավիճակը փոխելու որակապես նոր փուլ։
Ֆորդը մեղավոր չէ, որ դու մեքենա վարել չգիտես

Վախթանգ Մարգարյան