Զարուհի Փոստանջյան. «Սերժ Սարգսյանն ինքն իր նախաձեռնությամբ է դիմել Ֆրանսիայի իրավապահ մարմիններին, որպեսզի իր անվտանգությունն ապահովեն»
-Ես տեղյակ եմ, որ Սերժ Սարգսյանն ինքն իր նախաձեռնությամբ, իր անվտանգության ծառայության միջոցով է դիմել Ֆրանսիայի իրավապահ մարմիններին, որպեսզի իր անվտանգությունն ապահովեն,-խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սփյուռքում հանդիպած բողոքի ակցիաների և Ֆրանսիայում տեղի ունեցած դեպքերի մասին՝ ասել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։
Այն հարցին, թե որտեղի՞ց իրեն այդ տեղեկությունը, ԱԺ պատգամավորը պատասխանել է, որ այդ մասին հաղորդել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը։
Նրա խոսքերով՝ ՀՀ նախագահը հասկանում է, որ Սփյուռքում իրեն չեն սպասում։
-Իր նախաձեռնությունը բացարձակ ողջունելի չէ, և կարծում եմ, որ ոչ թե այս օրերին պետք է այցելեր Սփյուռք, այլ նախապես այս ամենի մասին տեղեկացներ սփյուռքահայությանը և, ընդհանրապես, համայն հայությանը, նախապես այցելեր այդ շրջանները, զրուցեր բոլորի հետ, ոչ թե ուղղակի հիմա ձևական գնար,-ասել է Զարուհի Փոստանջյանը։

7or.am