-Քննարկումը հենց այդ ուղղությամբ էլ պետք է տարվի: Անհրաժեշտ է քննարկել ճգնաժամի պատասխանատուների հարցը, և լուծումներ որոնել՝ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից: Ստեղծված երեք խոշոր ճգնաժամերի պատասխանատուն հանդիսանում է հենց իշխանությունը՝ ի դեմս Բաղրամյան 26-ի:
–Ռուսաստանը կամ Արևմուտքը մեր խնդիրների մեծ մասի հետ կապ չունեն: Մեր խնդիրները հիմնականում տեղական են. նույնիսկ անցյալը ցույց է տալիս, որ այդ խնդիրները նախկինում չեն եղել, բայց այսօր դրանք գոյություն ունեն: Նախկինում, երբ ռուս զինվորը հանցագործություն էր կատարել Գյումրիում, նա կանգնել է ՀՀ իրավապահ մարմնի առաջ, այսօր չի կանգնում: Իսկ դրա պատճառը Ռուսաստանը չէ, այլ մեր իշխանությունները, որոնք պետք է թույլ չտային, որ Պերմյակովը հայտնվեր ռուս իրավապահների ձեռքում: Նույնը մնացած բոլոր ճգնաժամային իրավիճակներում է։
–Հայաստանում քաղաքացիների ճնշող մեծամասնությունն այդ կարծիքին է: Դժվար է առողջ դատող մի մարդ գտնել, ով համաձայն չլինի իշխանափոխության հետ. միակ տարակարծությունը կարող է լինել, թե ինչ ձևով դա իրագործել:
Արմեն Գրիգորյան. «Ստեղծված երեք խոշոր ճգնաժամերի պատասխանատուն իշխանությունն է»
Հարցազրույց քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ
–Տարին ծանր սկսվեց։ Իրար հաջորդող ողբերգությունների ու միջադեպերի պատասխանատուի հարցն արդյոք կարո՞ղ է որևէ քննարկման առարկա լինել։
-Քննարկումը հենց այդ ուղղությամբ էլ պետք է տարվի: Անհրաժեշտ է քննարկել ճգնաժամի պատասխանատուների հարցը, և լուծումներ որոնել՝ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից: Ստեղծված երեք խոշոր ճգնաժամերի պատասխանատուն հանդիսանում է հենց իշխանությունը՝ ի դեմս Բաղրամյան 26-ի:
–Այդ դեպքում ինչո՞ւ են փորձեր արվում Հայաստանի այսօրվա վիճակի մեղավորներին ներկայացնել Ռուսաստանի, Արևմուտքի կամ լրիվ այլ անտրամաբանական տիրույթներում։
–Ռուսաստանը կամ Արևմուտքը մեր խնդիրների մեծ մասի հետ կապ չունեն: Մեր խնդիրները հիմնականում տեղական են. նույնիսկ անցյալը ցույց է տալիս, որ այդ խնդիրները նախկինում չեն եղել, բայց այսօր դրանք գոյություն ունեն: Նախկինում, երբ ռուս զինվորը հանցագործություն էր կատարել Գյումրիում, նա կանգնել է ՀՀ իրավապահ մարմնի առաջ, այսօր չի կանգնում: Իսկ դրա պատճառը Ռուսաստանը չէ, այլ մեր իշխանությունները, որոնք պետք է թույլ չտային, որ Պերմյակովը հայտնվեր ռուս իրավապահների ձեռքում: Նույնը մնացած բոլոր ճգնաժամային իրավիճակներում է։
–Տեսակետներ են հնչում, որ ստեղծված իրավիճակում պետք է արագացնել իշխանափոխության գործընթացը։ Համամի՞տ եք։
–Հայաստանում քաղաքացիների ճնշող մեծամասնությունն այդ կարծիքին է: Դժվար է առողջ դատող մի մարդ գտնել, ով համաձայն չլինի իշխանափոխության հետ. միակ տարակարծությունը կարող է լինել, թե ինչ ձևով դա իրագործել:
Հարցազրոյցը վարեց Վախթանգ Մարգարյանը