Աշխարհ

03.02.2015 10:14


Պենտագոնը կփոփոխի Աֆղանստանից զորքի դուրսբերման որոշումը երկրում իրավիճակի վատթարացման դեպքում

Պենտագոնը կփոփոխի Աֆղանստանից զորքի դուրսբերման որոշումը երկրում իրավիճակի վատթարացման դեպքում

Ամերիկյան կառավարությունը շտկումներ կմտցնի ԱՄՆ զորքերի՝ Աֆղանստանից դուրս բերելու ծրագրում երկրում իրավիճակի սրման դեպքում։ Այս մասին հաղորդել է Էշթոն Քարթերը, որը նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջադրվել է պաշտպանության նախարարի պաշտոնում։

ԱՄՆ կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամներին իր գրավոր պատասխաններում Քարթերը հաստատել է, որ տեղեկացել է Աֆղանստանում ևս ամրապնդվելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տվյալներին։

Դեկտեմբերի կեսերին Օբամայի կողմից Կոնգրեսի ղեկավարությանն ուղղված ծանուցման մեջ նշվում էր, որ այդ պահին Աֆղանստանում կա մոտ 15 հազար ԱՄՆ զինծառայող։ Այդ ուժերը գտնվում էին կրճատման գործընթացում (մինչև 9.8 հազար) 2015-ի սկիզբը։ Նախագահը հստակեցրել է, որ իրականում այդ թիվը կարող է ինչ–որ փուլերում լինել մի փոքր ավելի՝ պայմանավորված ստորաբաժանումների ռոտացիայի ժամկետների մասնակի համընկնմամբ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը