Լրահոս

05.10.2009 15:18


Արա Պապյան. «Կարծում եք՝ եթե մենք Ղարաբաղի 5 շրջանները զիջեցինք, դրանով ավարտվելո՞ւ է։ Հետո գալու է բուն Ղարաբաղը, հետո՝ Զանգեզուրը»

Արա Պապյան. «Կարծում եք՝ եթե մենք Ղարաբաղի 5 շրջանները զիջեցինք, դրանով ավարտվելո՞ւ է։ Հետո գալու է բուն Ղարաբաղը, հետո՝ Զանգեզուրը»

Նախիջևանում կայացած թուրքալեզու երկրների համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր.

«Ադրբեջանական պատմական հնամենի երկրամասի՝ Զանգեզուրի անջատումը Ադրբեջանից, և դրա միացումը Հայաստանին աշխարհագրորեն մասնատել է թուրքական մեծ աշխարհը, ինչի արդյունքում այն մի քանի տասնամյակով դադարել է ապրել որպես մեկ ընտանիք, սակայն այսօր մենք մեր գործադրած ջանքերով ամրապնդում ենք մեր կապը, ու թեպետ հիմա մեր միջև աշխարհագրական առումով գտնվում է Հայաստանի կազմում հայտնված ադրբեջանական երկիրը' Զանգեզուրը, թուրքական միասնությունն իրողություն է»:

Անդրադառնալով Ի. Ալիևի այս խոսքերին՝ «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ՄԱԱ-ում լրագրողներին ասել է, որ դա մեկ անգամ ևս վկայում է, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն հրաժարվել իրենց մտադրություններից, այն է՝ «Հայկական անիծյալ սեպը՝ Զանգեզուրը և Ղարաբաղը» վերացնելուց և պանթուրքիստական ծրագիրը շարունակելուց։

-Կարծում եք՝ եթե մենք Ղարաբաղի 5 շրջանները զիջեցինք, դրանով ավարտվելո՞ւ է։ Հետո գալու է բուն Ղարաբաղը, հետո՝ Զանգեզուրը,- նշել է Ա. Պապյանը՝ հավելելով, որ պանթուրքիստական ծրագրի ստրատեգիական խնդիրը Թուրքա-Նախիջևան-Զանգեզուր-Ղարաբաղ-Ադրբեջան-Միջին Ասիա կապն ապահովելն է։

-Այս հարցում ամեն մի զիջումը շատ կործանարար հետևանքներ է ունենալու, և բոլոր խոսակցությունները, թե սա, իբր, խաղաղության համար է, կբերեն հակառակին՝ պատերազմի։ Ցանկացած զիջում Ղարաբաղում մի մեծ քայլ է դեպի պատերազմ,- ասել է Ա. Պապյանը,-մենք ուզում ենք իրենց փոխարեն լավ ենթադրություններ անել, երբ  իրենք հստակ և միանշանակ ասում են իրենց ծրագրերը։ Դրանից ավելի էլ ի՞նչ ասեին, որ մենք հասկանայինք, որ իրենք պարզապես Հայաստանը կտրտելու և ոչնչացնելու խնդիր են դնում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը