Լրահոս

05.10.2009 16:19


Արա Պապյանն Էդվարդ Նալբանդյանին հրավիրել է ուղիղ եթերում բանավիճելու

Արա Պապյանն Էդվարդ Նալբանդյանին հրավիրել է ուղիղ եթերում բանավիճելու

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ՄԱԱ-ում ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունները ոչ միայն լիովին հակասում են ՀՀ-ի շահերին, այլ նաև միջազգային օրենքին և ՀՀ սահմանադրությանը։

Ա. Պապյանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հրավիրել է ուղիղ եթերում այդ թեմայի շուրջ բանավիճելու։

-Որովհետև այն, ինչ ինքն անում է, այսօր օրենքի խախտում է,- նշել է Ա. Պապյանը՝ ավելացնելով, որ արձանագրությունների նախաստորագրումն անվավեր է, հետևաբար արձանագրությունները ենթակա չեն ստորագրման. ստորագրումը կլինի անօրինական քայլ։

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավարը նշել է նաև, որ եթե այսօր Թուրքիան անօրինական է փակ պահում հայ-թուրքական սահմանը, ապա արձանագրությունները ստորագրելուց հետո թուրքերն իրավունք կստանան օրինական շրջափակել Հայաստանը.

-Եթե Թուրքիան մեզ մեղադրի, օրինակ, ոչ բարիդրացիական հարաբերությունների իրականացման մեջ և դրա հիման վրա նորից փակի սահմանը, մենք այսօրվա Թուրքիայի կողմից անօրինական շրջափակման փոխարեն կունենանք օրինական շրջափակում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը