Լրահոս

05.10.2009 14:37


Ռազմիկ Զոհրաբյան. «Ակցիաները սովորական բաներ են, կարևորը՝ կոռեկտ լինեն »

Ռազմիկ Զոհրաբյան. «Ակցիաները սովորական բաներ են, կարևորը՝ կոռեկտ լինեն »

-Կարևորը՝ կոռեկտ լինեն, թե չէ ակցիաները սովորական բաներ են,- «7օր»-ի հետ զրույցում գնահատելով ՀՀ նախագահի՝ սփյուռքահայերի կողմից արժանացած ընդունելությանը, ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը,-այդ երկրները ժողովրդավար երկրներ են, որտեղ յուրաքանչյուրն իրավունք ունի իր կարծիքը հայտնել։ Պարզապես պետք է կոռեկտ լինել, վիրավորանքներ չհասցնել։

Ռ. Զոհրաբյանի խոսքերով՝ զարմանալի կլիներ այն, եթե որևէ ակցիա չլիներ. «Այդ ժամանակ թուրքերը կասեին, թե ասում եք՝ Սփյուռքն անհամաձայնություն ունի։ Չափավոր է այն, որ Փարիզում 600-800 մարդ է հավաքվել և իր բողոքի ակցիան արել»։

Ինչ վերաբերում է Նյու Յորքում տեղի ունեցած բողոքի բազմահազարանոց ակցիային, ապա ՀՀԿ փոխնախագահը կարծում է. «Նման թվերն ուռճացված են։ Այդքան մարդ Նյու Յորքում չի հավաքվել։ Այնտեղ քիչ քանակություն է եղել»։

-Կարևորն այն է, որ նախագահը հաշվի առավ, որ մենք ունենք 7-8 մլն-անոց Սփյուռք,  և այցելեց ու խորհրդակցեց նրանց ներկայացուցիչների հետ։ Կարծում եմ՝ ընթացքը նորմալ է։ Բնականաբար, բոլոր տեղերում էլ ակցիաներ լինելու են,- ավելացրել է Ռազմիկ Զոհրաբյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը