Մեկնաբանություն

02.02.2015 12:10


Ի՞նչ եք, ի վերջո, ցանկանում

Ի՞նչ եք, ի վերջո, ցանկանում

Ինչպես յուրաքանչյուր մարդ որոշակի տարիքում ինքն իրեն պետք է հարցնի՝ «Ի՞նչ եմ ես ուզում», այնպես էլ յուրաքանչյուր հասարակություն նույնաբովանդակ ինքնահարցադրմամբ պետք է հանդես գա։

Ի՞նչ է այսօր ցանկանում Հայաստանի՝ առանձին վերցրած յուրաքանչյուր քաղաքացի, և հասարակությունն՝ իր ամբողջության մեջ։ Ուժեղ պետություն, պատասխանատու իշխանություն, արժանապատիվ կյանք։

Բոլորիս «Ապահով Հայաստան» խոստացած իշխանությունը տապալվեց բոլոր առումներով և ուղղություններով։ «Ապահովը» փոխարինենք բացասական իմաստ ունեցող ցանկացած բառով՝ կստանանք այսօրվա Հայաստանի իրական պատկերը։

Երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունն այսօր մեկ խնդիր ունի լուծելու՝ ձևավորել այնպիսի իշխանություն, որն իրականում ունակ կլինի ապահովել երկրի անվտանգությունն ու կայուն զարգացումը։ Մնացած բոլոր խնդիրները կա՛մ երկրորդական են, կա՛մ արհեստածին։

Դու չես կարող պահանջել աշխատավարձի բարձրացում մի տնօրենից, ով մտադիր է ընդհանրապես չվճարել և ոչ մի աշխատողի։ Իսկ նման դեպքում պահանջել հաշվապահի «հրաժարականը»՝ ակնկալելով աշխատավարձի բարձրացում, առնվազն խեղկատակություն է։ Ելքը կա՛մ «նիսյայով» ապրելն է, կա՛մ նման տնօրենից ազատվելը։ Այլ տարբերակ չկա։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը