Դրանից հետո նա 1994թ.-ին հրադադարի վերաբերյալ պայմանագրի վավերացումից հետո Ադրբեջանի հետ ստորագրում է խիստ վտանգավոր Մայնդորֆյան պայմանագիրը, որտեղ բացակայում է Ղարաբաղի ստորագրությունը, ինչն աննախադեպ է հակամարտության կարգավորման պատմության ընթացքում, քանզի Ղարաբաղը հրադադարի տակ ստորագրել էր:
Այն ժամանակ ՀՀԿ-ն կոկորդ էր ճղում, թե դա ձեռքբերում է, դիպուկահարներին շփման գծից Ադրբեջանը կհանի և այլն…: Այսօր Ադրբեջանը սկսել է դիվերսիոն պատերազմ:
Սերժ Սարգսյանը նախաձեռնեց հայ-թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտությունը: Ո՜նց էին խանդավառված գովերգում ՀՀԿ ղեկավարին իր կուսակիցներն ու թուլափայով կշտացող «վերլուծաբան–քաղաքագետները»։ Ներկայիս անհեթեթ ու հակապետական հայտարարությունների հեղինակները 2009-ին միաբերան պնդում էին, թե հայ-թուրքական սահմանն առանց նախապայմանների շատ շուտով կբացվի: Այսօր Էրդողանը Սարգսյանին ցինիկաբար ապրիլի 24-ին հրավիրում է Թուրքիա՝ տոնակատարության:
Սերժ Սարգսյանը հայտարում էր, թե գաղջը տարածողներն ամեն ինչ փորձում են սևացնել, իսկ Հայաստանը վստահ քայլերով գնում է դեպի Եվրամիություն՝ ասոցացման միջոցով: Մեկ օրվա մեջ նա հայտնվեց լրիվ հակառակ բևեռում:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը հավաստիացնում էր, թե Հայաստանը հստակ քայլերով գնում է դեպի ժողովրդավարացում, իրավական պետության կառուցում… մի խոսքով` դեպի «Ապահով Հայաստան»: Նրա պաշտոնավարման տարիներին Հայաստանը լքել է շուրջ 320 հազար ՀՀ քաղաքացի, աղքատությունն ու երկրի արտաքին պարտքը հասել են վտանգավոր եզրագծի: Այն աստիճան վտանգավոր, որ գաղջը հասավ Արցախ:
Սերժ Սարգսյանը միայն մեկ բան ստեղծեց՝ 5-րդ շարասյուն՝ «անկախ» լրատվամիջոցներ ու քաղաքական հաճախորդներ: Այսօր դրանք Ադրբեջանին հավասար աշխատում են Հայաստանի ու Ղարաբաղի դեմ:
Էդ որ համացանցում գրում եք, թե այսուհետ ես Արցախի մասին կգրեմ՝ ինչ մտածում եմ, ո՞ւմ համար եք աշխատում` ժողովրդավարությա՞ն, իրավական պետությա՞ն, թե՞ Ադրբեջանի:
Խնդիրը գիտե՞ք՝ որտեղ է։ Ո՞նց եք հանդգնում դրանց լուծումը ներկայացնել Հայաստանն ու Արցախը թիրախավորելու մեջ: Ա՛յ հոգնածներ, նայե՛ք՝ ոնց է աշխարհին ներկայացնում ձեր հակապետական կայքերի «վնգստոցներն» ու ֆեյսբուքյան գրառումները Ադրբեջանը: Կա՞ մեկը, ով կասկածում է, թե ով է ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն: Ուրեմն պահանջներն ուղղվում են միայն նրան: Մնացած ամեն ինչ այսուհետ 5-րդ շարասյուն է:
Վերացնե՛լ Բաղրամյան 26-ի 5-րդ շարասյունը
Սկսում ենք 2008թ.-ից:
Սերժ Սարգսյանի պաշտոնավորումը սկսվեց Մարտի 1-ով:

Վախթանգ Մարգարյան