- Ձեր կարծիքով գիշերը քանի՞ երիտասարդ է աղի բլիթ կերել, եւ Դուք քանիսի՞ համար եք բարեխոսել:
- Հեսա Նավասարդ Կճոյանը կգա, էդ բոլոր հարցերը կտաք իրան:
- Բայց Դուք եք համարվում սիրո բարեխոս Սուրբ Սարգիսը:
- Իյա՜, իրո՞ք…
Վիրտուալ ճեպազրույց
. . .
Սիրահարների պուրակում լիքը «սրբեր» կային, բայց գլխավոր «սուրբը» Սերժ Սարգսյանն էր, քանի որ նրա բարձր հովանու ներքո էր անցկացվում սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնակատարությունը:
Սիրահարների պուրակում կողքի կողքի շարված էին հոգեւորականներ, Նավասարդ Կճոյանը, Տարոն Մարգարյանը, Սերժ Սարգսյանը եւ այլք (հասկանալի պատճառով բացակայում էր Տիգրան Սարգսյանը, թեև նրա օֆշորային «շունչը» զգացվում էր):
Բոլորն էլ սպիտակ գույնի շարֆեր էին կրում: Շարֆերը շատ նման էին ՀՀԿ-ի շարֆերին, որոնք նախընտրական շրջաններում կրում են հանրապետականները: Նույն այդ սպիտակ շարֆերի հեղեղի մեջ ժամանակին բոցավառվեց հրապարակը՝ մեթան գազով լիցքավորված փուչիկների պատճառով, ինչի հետեւանքով հայրուրավոր երիտասարդներ այրվածքներ ստացան:
Բայց հիմա նախընտրական շարֆերի «Առա՛ջ, Հայաստան»-ի փոխարեն գրված էր՝ «Սուրբ Սարգիս զորավար»:
Տոնակատարության կազմակերպիչ, Արարատյան թեմի առաջնորդ Կճոյանն, ահա, իր միջոցառումն անցկացնում էր Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, որպեսզի վերջինս երիտասարդների օրհնության օրը հանդես գա «Սուրբ Սարգսի» դերում, սիրո հարցերում բարեխոսի եւ օրհնի երիտասարդներին (որոնց էն պաժառի ժամանակ չհասցրեց օրհնել, քանի որ շարունակեց կարդալ նախընտրական ճառը):
Մի խոսքով, Սիրահարների այգում միայն Սուրբ Սարգսի ձին չկար (դե, գիտեք, «սուրբ» Կճոյանը իր «Բենթլին» ծախել է): Բայց մնացած տոնական «ատրիբուտիկան» ապահովել էր: Խոսքը եկեղեցական պարագաների մասին է:
Իսկ Սիրահարների այգին էլ «սուրբ» Տարոն Մարգարյանի ենթակայության տակ է:
Եվ ուղղակի զարմանալի է, թե այս տոնակատարությունը «բարձր հովանու» ներքո անցկացնելը ո՞րն է: Եթե նյութական-ֆինանսական աջակցության հարց չկա, ապա մնում է «Վերջի բոլշեւիկից» «Սուրբ Սարգիս» կերտելու կճոյանական մտահղացումը: Այդ պատճառով էլ որոշել էր իր միջոցառումն անցկացնել ՀՀԿ առաջնորդի բարձր հովանու ներքո: Կամ էլ՝ ով գիտե, գուցե արդեն աղի բլիթի մեջ է՞լ «փայ» մտնելու հնարավորություն է ստեղծվել:
Նայում էիր տեսարանը ու մտածում՝ երկրի ղեկավարն ինչքան պարապ պետք է լինի, որ զբաղվի սիրո բարեխոսության հարցերով, գա ու մասնակցի տոնակատարության եւ դառնա այն երիտասարդների «սիրո բարեխոսը», որոնք բնակարանային խնդիրների, աշխատանք չգտնելու պատճառով, սեփական երկրում ինքնաիրացման դաշտ չտեսնելով, հեռանում են հայրենիքից:
Բայց եթե մարդն այդքան պարապ է, ապա ի՞նչն էր խանգարում նրան մասնակցելու Գյումրիում Ավետիսյանների հուղարկավորությանը:
Ինչեւէ, այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ:
«Դո՛ւք եք Սուրբ Սարգիսը»,–«Իյա՜, իրո՞ք»

Կիմա Եղիազարյան