Աշխարհ

31.01.2015 13:12


Մերկելը հիմքեր չի տեսնում Հունաստանի պարտքերը ներելու համար

Մերկելը հիմքեր չի տեսնում Հունաստանի պարտքերը ներելու համար

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ այլևս հնարավորություն չի տեսնում Հունաստանի պարտքերը չեղարկելու համար։

«Մասնավոր վարկատուները հրաժարվել են դա անել, իսկ բանկերն առանց այդ էլ ներել են Հունաստանին մի քանի միլիարդը։ Ես չեմ տեսնում պարտքերի հետագա չեղարկման հնարավորություն», – մեջբերում է «Hamburger Abendblatt» թերթը Մերկելի խոսքերը։ Նա հիշեցրել է, որ Աթենքին ֆինանսական օգնություն տրամադրելու նոր փաթեթ տրամադրելու պայմանը երկրում բարեփոխումներ անցկացնելն է։

«Մենք՝ Գերմանիան և եվրոպական մյուս գործընկերները, կսպասենք և կտեսնենք՝ ինչ նոր ծրագիր մեզ կառաջարկի հունական կառավարությունը», – նշել է Մերկելը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը