«Ադրբեջանահայերի ասամբլեա» կազմակերպության նախագահ. «Մենք չպետք է այդ պայմանագիրը մեկնաբանենք այնպես, ինչպես մեկնաբանում է Թուրքիան»
-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ փոխկապակցված տեսնելը թուրքերի ցանկությունն է։ Նախաստորագրված պայմանագրի մեջ մեկնաբանման հարց կա։ Եթե խոսք է գնում պատմական հանձնաժողովի մասին, ապա կարելի է ասել այսպես՝ այդ հանձնաժողովը պետք է քննարկի սահմանների հարցը և Թուրքիայում հուշարձանների և այլ պատմական հարցեր, սակայն ոչ Ցեղասպանության հարցը։ Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության վերաբերյալ դրույթին, ապա դրա մեջ ևս որևէ վտանգավոր բան չկա. այն կարելի է հասկանալ այսպես՝ Թուրքիան ճանաչում է տարածաշրջանի բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության, ներառյալ՝ Կարսի մարզը և Նախիջևանի շրջանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը,- հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների մասին խոսելիս «Դուպլեքս» ակումբում ասել է «Ադրբեջանահայերի ասամբլեա» կազմակերպության նախագահ Գրիգորի Այվազյանը։
Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, չնայած մտահոգիչ կետերին, ադրբեջանահայությունը դրական է համարում նախաստորագրված արձանագրությունները։ Նրա կարծիքով արձանագրություններում մեկնաբանման խնդիր կա, և «մենք չպետք է այդ պայմանագիրը մեկնաբանենք այնպես, ինչպես մեկնաբանում է Թուրքիան»։ Ավելին, նա համոզված է, որ արձանագրություններով չեղյալ է համարվում Կարսի ապօրինի պայմանագիրը, քանի որ «արձանագրություններում դրա մասին անգամ հիշատակում չկա»։

7or.am