Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Հանրային Խորհրդի առաջարկությունները
«Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև
դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և

երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին՚» և «ՙՀայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» նախաստորագրված արձանագրությունները լայն արձագանք են ստացել Հայաստանում ու Սփյուռքում:
Որպես կարևոր պետական ու ազգային հարց, հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը դարձել է նախադեպը չունեցող համազգային քննարկումների առարկա, որոնց ընթացքում արտահայտվում են ամենատարբեր կարծիքներ ու մտահոգություններ և տրվում են տարբեր գնահատականներ:
Հանրության մեջ առկա կարծիքների ուսումնասիրման, վերլուծության և ընդհանրացման նպատակով, Հանրային Խորհրդի հանձնաժողովներում, որոնցում ներկայացված են 960 հասարակակական կազմակերպություններ, միություններ և հիմնադրամներ (շուրջ 1750 անդամներ), տեղի են ունեցել լսումներ ու քննարկումներ: Հանձնաժողովների նիստերում հնարավորինս վեր են հանվել հիշատակված արձանագրությունների վերաբերյալ առկա դիրքորոշումները, ինչպես նաև դրանց վավերացման հնարավոր հետևանքների դրական և բացասական կողմերը:
Ամփոփելով լսումների և քննարկումների արդյունքները, Հանրային Խորհուրդը արձանագրում է, որ մասնակիցների գերակշռող մեծամասնությունը կողմ է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև սահմանները բացելուն, դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն և երկկողմ հարաբերություններ զարգացնելուն:
Բոլորը միակարծիք են, որ Թուրքիայի կողմից հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի փաստացի ապաշրջափակումն է:
Կարևորվում էր նաև, որ այդ ապաշրջափակումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Հայաստանը դուրս կբերեն տարածաշրջանում տնտեսական և կոմունիկացիոն մեկուսացումից, որը կնպաստի Հայաստանի անվտանգությանը, տնտեսության զարգացմանը և առաջխաղացմանը, հնարավորություն կընձեռի անմիջականորեն կապվելու Արևմտյան Հայաստանի պատմական տարածքների, դրանցում առկա գույքի, մեր ժողովրդի մշակութային ժառանգության արժեքների հետ, նպաստավոր պայմաններ կստեղծի դրանց պահպանության, վերականգնման, ինչպես նաև դրանց հանդեպ միջազգային համաձայնագրերով սահմանված իրավունքների ճանաչման համար:
Միևնույն ժամանակ Հանրային խորհրդի հանձնաժողովներում հնչեցին մտահոգություններ'
- որ արձանագրությունների վավերացումը կարող է բացասական հետևանքներ ունենալ Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրագործված Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացի վրա, քանի որ արձանագրությունների մեջ զետեղված պատմական հարցերին նվիրված ենթահանձնաժողովի ստեղծմամբ երկու ժողովուրդների պատմական անցյալին վերաբերող իրադարձությունների քննարկումը կարող է ընկալվել որպես Հայոց Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու միջոց: Միևնույն ժամանակ նշվեց, որ առանց կասկածի տակ դնելու Հայոց Ցեղասպանության հարցը, այդ հիմնախնդրի քննարկումը պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով կարող է լրացուցիչ լիցք հաղորդել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին և նպաստել թուրք հասարակության իրազեկմանը,
- որ այն կարող է լուրջ խնդիրներ հարուցել միգրացիայի, տնտեսական էքսպանսիայի, անշարժ գույքի անվերահսկելի ձեռքբերման գործում' ՀՀ օրենսդրության անկատարության հետևանքով,
- որ արձանագրությունների վավերացումը կարող է վտանգել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հայանպաստ լուծումների հնարավորությունները,
- որ, կապված սահմանների փոխադարձ ճանաչման հարցում արձանագրություններում «երկկողմ պարտավորություննե»՚ արտահայտության մեջ կա անորոշություն:
Հարգանքով վերաբերվելով մտահոգություն արտահայտողների տեսակետներին' ուղղված նախաստորագրված արձանագրություններում փոփոխություններ կատարելուն, Հանրային Խորհուրդը գտնում է, որ դա փաստորեն նշանակում է անորոշ ժամանակով հետաձգել երկու երկրների միջև բնականոն հարաբերությունների հաստատումը: Մենք գիտակցում ենք, որ երկկողմ բանակցությունների ընթացքում ցանկացած պահի ձևավորված փաստաթուղթ չի կարող արտահայտել միայն մեկ կողմի շահերը: Միևնույն ժամանակ, այդպիսի փաստաթուղթը մշտապես պարունակում է դրույթներ, որոնք յուրաքանչյուր կողմին հնարավորություն են տալիս իր պետական շահերից բխող մեկնաբանություններ անել:
Տվյալ փաստաթղթերում մեր պետական և ազգային շահերն արտահայտված են նրանում, որ Թուրքիան առաջին անգամ իր կողմից իրականացվող շրջափակումից հրաժարվելը /որի դրական հետևանքների մասին նշվել է նախորդիվ/ կարծր և բացահայտ կերպով չի պայմանավորում Ղարաբաղի հարցի կարգավորմամբ և Հայոց Ցեղասպանության հիմնախնդրով, որոնք նախկինում ներկայացվում էին որպես նախապայմաններ: Կարծում ենք, որ դա պայմանավորված է այն հանգամանքներով, որ ներկա ժամանակաշրջանում, տարբեր նկատառումներից ելնելով, աշխարհի տարբեր պետությունների շահերը համընկնում են հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցում: Սխալ կլինի չօգտվել աշխարհաքաղաքական այդ բարենպաստ իրողությունից:
Միաժամանակ, հաշվի առնելով արձանագրությունների դրույթների հետ կապված մտահոգությունները, Հանրային խորհուրդն առաջարկում է ՀՀ Ազգային Ժողովին' նախաստորագրված արձանագրությունները վավերացնելու դեպքում հաշվի առնել հանձնաժողովներում հնչեցված առաջարկությունները' այդ փաստաթղթերը մեր պետության ու ժողովրդի շահերին հնարավորինս օգտակար դարձնելու նպատակով:
- Հանրային խորհուրդը գտնում է, որ միջկառավարական ենթահանձնաժողովի օրակարգը ձևավորելիս Հայոց Ցեղասպանության պատմական փաստը չպետք է դառնա քննարկման առարկա: Այն գիտականորեն ուսումնասիրված և բազմիցս ապացուցված պատմական իրողություն է: Հեղինակավոր ցեղասպանագետների համաշխարհային այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ՙՑեղասպանագետների միջազգային ընկերակցությունը՚ և ՙՀոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվողների ընկերակցությունը՚ 20-րդ դարասկզբին հայերի դեմ իրականացված բռնությունները պաշտոնապես բնորոշել են որպես ցեղասպանություն: Բացի այդ, բազմաթիվ երկրներ և հեղինակավոր կազմակերպություններ ճանաչել ու դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը:
Հանրային խորհուրդը անհրաժեշտ է համարում, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները այսուհետ ևս հետամուտ լինեն Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը և շարունակեն աջակցել Սփյուռքի համապատասխան կառույցներին' աշխարհի տարբեր երկրներում և միջազգային ատյաններում Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում:
- Հանրային խորհուրդը գտնում է, որ վերլուծության և փոփոխման ենթակա են' միգրացիոն, ստանդարտների, տրանսպորտային' ներառյալ տարանցիկ հաղորդակցության, մաքսային' ներառյալ գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքների ներմուծման և արտահանման,, էներգետիկայի, հեռահաղորդակցության, տնտեսական մրցակցության պաշտպանության խնդիրները' հաշվի առնելով միջազգային կառույցներին անդամակցությամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետության պարտավորությունները:
Հանրային խորհուրդը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է մշակի առաջիկա մարտահրավերներին դիմակայելու գործողությունների ծրագիր' հստակ մատնանշելով մեր երկրի հետագա զարգացման մարտավարության և ռազմավարության առաջնահերթությունները:
- Հանրային խորհուրդը գտնում է, որ Արձանագրություններում ԼՂՀ հիմնահարցը որպես նախապայման բացահայտ կամ քողարկված ձևով արտահայտված չէ և չի կարող հանդիսանալ մտահոգությունների և շահարկման առարկա:
- Հանրային խորհուրդը համարում է, որ փաստացի գոյություն ունեցող հայ-թուրքական սահմանները և դրանց հաստատման կամ ճշգրտման հետ կապված միջազգային կամ երկկողմ պայմանագրերի հարցը պահանջում են միջազգային իրավունքի մասնագետների պարզաբանում:
Ամփոփելով վերոշարադրյալը, Հանրային Խորհուրդը կողմ է արտահայտվում նախաստորագրված արձանագրությունների վավերացմանը և գտնում է, որ դա իրական հնարավորություն է ստեղծում երկու պետությունների փոխհարաբերությունների կարգավորման համար, հանդիսանում է առաջին կարևոր քայլը այդ գործընթացի երկար ու բարդ ճանապարհին:
Այդ ճանապարհը պահանջելու է նոր մոտեցումներ երկրի կառավարման և կենսագործունեության բոլոր ոլորտներում:
Հանրային խորհուրդը համոզմունք է հայտնում, որ նախաստորագրված արձանագրությունների վավերացումով ոչ միայն Հայաստանը, այլ նաև ամբողջ հայությունը մտնում են զարգացման նոր ժամանակաշրջան' նոր հնարավորություններով և նոր մարտահրավերներով, որը կպահանջի ավելի մեծ համախմբվածություն ու ազգային միասնականության ոգով հայության բոլոր հատվածների ամենասերտ համագործակցություն:

Հանրային խորհրդի նախագահ' Վազգեն Մանուկյան