Արտակ Խաչատրյան. «Մենք պահանջելու ենք և՛ նախագահականից, և՛ Ազգային ժողովից, և՛ Կառավարությունից»
Հարցազրույց անհատ ձեռներեց Արտակ Խաչատրյանի հետ
-Քիչ առաջ Կառավարության նիստին Հովիկ Աբրահամյանն ասել է, որ Կառավարությունը պայմանավորվածությունները կատարել է ՓՄՁ–ի նկատմամբ։ Ինչպե՞ս կարձագանքեք սրան։ Եվ ի՞նչ ակնկալիքներ ունեք իշխանությունից։
-Բայց ի՞նչ են կատարել, որ մի հատ էլ... Կապ չունի՝ ով ինչ է ասում, կամ որ պաշտոնյան ինչ է ասում. սա՛ է իրական պատկերը, և խնդրում եմ հաշվի նստել իրակա՛ն պատկերի հետ։ Թե չէ, շատ մարդ շատ բան կարող է ասել, կամ իրերը ներկայացնել այնպես, ինչպես իրենց է ձեռնտու։
-Երեկ բողոքի ցույցի ժամանակ հնչեցվել է հետևյալ արտահայտությունը. «Մենք չզբաղվեցինք քաղաքականությամբ, հիմա տեսե՛ք, թե քաղաքականությունը ոնց է զբաղվում մեզանով»:- Ի՞նչ եք կարծում՝ խնդիրն այլ հարթություն տեղափոխելու անհրաժեշտությունը չի՞ հասունացել:
-Գիտեք, մեր համար դա ամենացանկալի տարբերակը չէր և չէ այս պահին, բայց մեր համար գերխնդիր է հարցի լուծումը. ոնց կլուծվի դա՝ արդեն հարցի մյուս կողմն է։ Ուզում են՝ թող հոգևորականները խառնվեն, ու մեր հարցը լուծեն։ Դա՛ է ամբողջը...
-Կարծում եք՝ խնդիրը կլուծվի՞ այսքանից հետո, երբ անգամ արհամարհում են և չեն իջնում որևէ պատասխան՝ դրական կամ բացասական, տալու։
-Գիտեք՝ ոնց. եթե այսքանից հետո էլ լուծում չլինի, մեզ մնում է օրենքից դուրս համարել ամբողջ Կառավարությունը, կամ ամբողջ ժողովրդով վեր կենանք ու լքենք։ Երկրորդ տարբերակին չենք գնա ու չենք ուզում, որովհետև սա մեր երկիրն է, և մե՛նք ենք մեր երկրի տերը։ Եթե կստիպեն մեզ գնալ, թող իրենք գնան։
-Փաստորեն, ՓՄՁ–ի պահանջն ուղղված է Կառավարությանը։
-Գոնե առաջին քայլը, առաջին կետում Կառավարությունից է, որովհետև այս նախագիծը «ծնվել է» Կառավարությունում՝ հայտնի մարդկանց «փայլուն» ուղեղներում, թող նույն փայլը դրսևորեն և չեղարկեն այս օրենքը։
-Այդ դեպքում երեկ բողոքի ցույցի մասնակիցներով ինչո՞ւ էիք գնացել նախագահական։
-Եթե Կառավարությունից պահանջ ունենք, դա չի նշանակում, որ նախագահը պետք է անմասն մնա, որովհետև, ի վերջո, վերջնական պատասխանատուն և երաշխավորը երկրի նախագահն է։
-Եթե Կառավարությունը ոչինչ չձեռնարկի, վերջնական պահանջն ուղղվելու է Սերժ Սարգսյանի՞ն։
-Մենք պահանջելու ենք բոլորի՛ց՝ առանց տարանջատելու այդ ինստիտուտները՝ և՛ նախագահականից, և՛ Ազգային ժողովից, և՛ Կառավարությունից, և՛, հարկ եղած դեպքում, այլ ինստիտուտներից...

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը