Լրահոս

05.10.2009 13:17


Աբդուլլա Գյուլ. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»

Ելույթ ունենալով Նախիջևանում կայացած թուրքալեզու պետությունների 9–րդ գագաթաժողովում՝ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն ասել է. «Եկել է Հարավային Կովկասում հակամարտությունների (ներառյալ՝ հայ-ադրբեջանական հակամարտության) վերջնական կարգավորման ժամանակը հանրապետությունների տարածքային ամբողջականության շրջանակներում։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, հավատում ենք Ադրբեջանի «օկուպացված» տարածքների ազատագրման կարևորությանը, հավատում ենք, որ եկել է ժամանակը,  երբ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի երկխոսության, բանակցությունների և դիվանագիտական  ճանապարհով, և այդ կերպ խաղաղություն կհաստատվի ողջ Կովկասում։ Անկասկած, դրան հնարավոր է հասնել միայն վերջ դնելով «օկուպացմանը»։ Մենք հավատում ենք, որ եթե մեր տարածաշրջանում և եվրոպական աշխարհում անվտանգությունն ու կայունությունը թագավորեն ըստ Թուրքիայի՝ աշխարհի նկատմամբ ունեցած հայացքների, ապա խրոնիկական խնդիրները կլուծվեն շատ կարճ ժամկետներում»։

Ըստ «Day.az»–ի

 

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը