Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում Հայաստանը հետընթաց գրանցեց մակրոտնտեսական գրեթե բոլոր ցուցանիշներով՝ աղքատությունն ավելացավ, ՀՆԱ–ն կրճատվեց, ներդրումները պակասեցին, իսկ գներն անշեղորեն աճում են։
Արտաքին քաղաքական ոլորտում ևս անմխիթար վիճակ է. Հայաստանը մնացել է «ֆուտբոլային» դիվանագիտության տակ, մեզ արհամարհում են Արևմուտքում և չեն հարգում Ռուսաստանում։ Այս ամենի արդյունքում Ադրբեջանը լկտիացել է, և մեր զինվորներն իրենց կյանքով են հատուցում «նախաձեռնողական» ղեկավարության սխալների համար։
Որքան որ ձախողվել է Սարգսյանը պետական գործերում, այնքան հաջողել է սեփական շահերն առաջ մղելու հարցում։ Սեփականության վերաբաշխումն ու կենտրոնացումն ամբողջ թափով ընթանում է։ Հաճախորդները բուծվում են ամեն օր. Գեղամյանը կարող է հանգիստ լինել։
Հասարակության դեմ պայքարում ևս Սարգսյանն ահագին արդյունքների է հասել։ Ստեղծվել է «Գեբելսյան» քարոզչամեքենա, որի հիմնական ֆունկցիան գաղջ մթնոլորտ ապահովելն է։
Հեռուստատեսությամբ հիմնականում էժանագին բաներ են պտտեցվում «պլեբսի» համար, իսկ ահա նախագահականին կցված «անկախ» թերթերին ու կայքերին տարատեսակ գործառույթներ են վերապահված։
«Թունդ ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանին, օրինակ, վերապահված է ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ գեղամյանություն անելու, ինչպես նաև «անկախ» դիրքերից Սերժ Սարգսյանի համար փաստաբանություն անելու գործառույթը։
Նիկոլն արդեն մի քանի օր շարունակ իր թերթով հիմնավորում է, թե ինչ ամուր դիրքեր ունի Սերժը, ինչ մեծ կոմբինատոր է ՀՀԿ ղեկավարը, ինչ մեծ հեռանկարներ նա ունի, և դեռ ինչեր կարող է անել, որպեսզի սահմանադրական փոփոխությունների միջոցով ցմահ մնա իշխանության ղեկին։ «Թունդ ընդդիմադիրը» հենց այդպիսին էլ պետք է լինի՝ հայտարարի, որ երբ ինքը կասի, որ Սերժը պետք է հեռանա, Սերժը առավելագույնը դրանից մեկ ամիս անց կհեռանա, բայց թե ե՞րբ կասի այդ մասին, դեռ չգիտի։ Սակայն գիտի, որ Սերժ Սարգսյանի դիրքերն ամուր են։
Մյուս թերթերն ու կայքերը (բացառությամբ սերժական «1in.am»–ի և «Lragir.am»–ի) առավելապես «սլիվնոյ բաչոկի» կամ «զիբիլի վեդռոյի» գործառույթ ունեն։ Դրանց միջոցով որևէ ախմախություն կամ «մուտիլովկա» է տարածում Բ26–ը, իսկ մյուս կայքերը պարտաճանաչորեն տարածում են դրանք։
Ախմախությունների կամ «մուտիլովկաների» տարածման մեջ հատկապես մասնագիտացած են Բ26–ի «ԲՏՌ» կանայք, որոնք ղեկավարում են «Հրապարակ» և «Ժողովուրդ» թերթերը։ Սրանցից մեկն այսօր ուրախությամբ գրել է, թե, իբր, Մոսկվան «դաբռո» է տվել Սերժին սահմանադրական փոփոխություններ անցկացնելու համար (ի դեպ, այդ թերթն ամեն օր պաթետիկ ոճով գրում է ՀՀ ինքնիշխանության մասին)։ «Գեբելսյան» քարոզչամեքենայի մաս կազմող կայքերը («tert.am», «news.am» և այլն) շտապել են տարածել այդ ախմախություններն ու «մուտիլովկան»։ Բայց դե, ստի ոտքերը կարճ են լինում, իսկ նմանատիպ հրապարակումներով սերժենք ցույց են տալիս, թե ումից և ինչից են առավելապես «հուշտ» լինում։
Ի դեպ, մի կին էլ կա «ատամնատեխնիկ», որն անհատական գործընկերության ծրագրով է համագործակցում Բ26–ի հետ։ Սա նույնպես «ԲՏՌ» է, բայց գժական «զամաշկաներով» «ԲՏՌ» և այդպիսով տարբերվում է իր կոլեգաներից։
Տարբեր են «ԲՏՌ»–ները վաստակած գումարի չափով և իրենց խառնվածքով, բայց կա մեկ ընդհանրություն բոլորի մոտ՝ նրանք դարձել են Սերժի «մահապարտները»։
Բ26–ի «ԲՏՌ» կանայք

Ահա և «Վերջի բոլշևիկի» ամբողջ «արքունիքը»։
Սևակ Մինասյան