Կյանքը ցույց տվեց, որ որոշ քաղաքացիական կոչված շարժումներ ֆիկցիա են, հիմնականում Բաղրամյան 26-ի կողմից վերահսկվող, եթե չասենք՝ կազմակերպվող «գործընթացներ»:
«Մի քաղաքականացրե՛ք»՝ իշխանությունների կողմից ամեն օր հնչող կոչ-հորդորներից բոլորս կուշտ ենք:
Անշուշտ, իրենց իրավունքներին տեր կանգնող քաղաքացիների ակտիվությունն անհրաժեշտ է, քաղաքացիական հասարակության ձեւավորումը՝ նույնպես: Սակայն եթե խնդիրները չեն քաղաքականացվում, այլ մնում են քաղաքացիական պայքարի շրջանակներում, շատ արագ մարում է այդ պայքարը՝ պարտություն գրանցելով իրավազրկված, իշխանությունների որոշումներից ու գործողություններից վնաս կրած բողոքավոր քաղաքացիների տարբեր խմբերի կամ խավերի հաշվին:
Օրինակները շատ են. նախկինում փողոցներում ու հրապարակներում էինք տեսնում ազատամարտիկների, գազի ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ պայքարող ակտիվիստների, ծառերի ու ծաղիկների և այլ խնդիրներով բողոքի ցույցեր նախաձեռնած խմբերի: Եվ ի՞նչ: Մեծ հաշվով՝ ոչինչ:
Քաղաքացիական ակտիվիստները հարցերը քաղաքականացնելուց հրաժարվեցին եւ որեւէ արդյունք չարձանագրեցին: Քանզի իշխանությունները այս խմբերից յուրաքանչյուրին, այսպես ասած, յուրովի խաբեց եւ նրանք, ի վերջո, դադարեցրին պայքարը ու գնացին տուն՝ բավարարվելով Ֆեյսբուքում հեղափոխական էջեր բացելով, օրինակ, այսպիսի անվամբ՝ «Դեմ ենք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը»:
Ի դեպ, որքան էլ զավեշտական է, այս էջը դեռ կա, այնինչ անցյալ տարվա օգոստոսից էլէներգիայի սակագինը բարձրացվել է եւ ժողովուրդը վաղուց բարձր գին է վճարում:
Սա էլ խնդիրը չքաղաքականացնելու արդյունքը: Կամ՝ քաղաքացիական պայքարի ողջ ընթացքում երբեւէ Բաղրամյան 26-ին չանհանգստացնելու, նախագահական պալատի դիմաց հայտնվելուց ամեն կերպ խուսափելու հետեւանքը:
«Շրջանառության հարկի մասին» օրենքը չեղյալ համարելու պահանջով դեռ անցյալ տարվա աշնանը փողոց դուրս եկան անհատ ձեռներեցները:
Կառավարությունը ստիպված եղավ օրենքի կիրառման ժամկետը հետաձգել մինչեւ փետրվար՝ այդ կերպ ժամանակավորապես հանդարտեցնելով բողոքի ակցիայի մասնակիցներին:
Այս տարվա սկզբին անհատ ձեռներեցները որոշեցին Կառավարության շենքի դիմաց շարունակել բողոքի ակցիաները՝ օրենքի կասեցման պահանջով: Բնականաբար, ինչպես աշնանը, այնպես էլ վերսկսած ակցիաների ժամանակ ցուցարարները չէին ցանկանում խնդիրը քաղաքականացնել՝ կարծելով, թե քաղաքացիական ընդվզման ճանապարհով ինչ-որ արդյունքի կհասնեն:
Վերջին օրերին տեսնելով, որ իրենց, կոպիտ ասած, բանի տեղ դնող չկա, ցուցարարները վերջապես որոշեցին կոշտացնել պայքարը, դիմել կտրուկ քայլերի եւ իշխանությունների հետ խոսել վերջնագրի լեզվով՝ բողոքի գործողությունը շարունակելով նախագահական նստավայրի դիմաց:
Ինչեւէ, հայտնի է, որ երեկ ցուցարարները, որոնց թիվը գնալով մեծանում է, Կառավարությունից երթով շարժվեցին նախագահական նստավայր, ճանապարհին մի պահ փակեցին Բաղրամյան պողոտան, իսկ խորհրդարանի շենքի մոտ հասնելով մի քանի «քաղցր խոսք» ասացին այն օրենսդիրներին, որոնք իրենց շահերի դեմ օրենք են ընդունել:
Ստեղծված լարված իրավիճակում, երբ անհատ ձեռներեցները տեսան, որ ոչ մի պետական կառույց իրենց լսել չի ուզում, որոշեցին իշխանություններին մեկ-երկու օր ժամանակ տալ, իսկ հետո անցնել գործադուլի:
Իսկ գործադուլն արդեն քաղաքական պայքարի բաղադրիչ է:
Անհատ ձեռներեցների պայքարը թե ինչ զարգացումներ կունենա՝ ակնհայտ կդառնա շատ շուտով:
Պայքարի քաղաքականացումը՝ հաղթանակի նախապայման

Կիմա Եղիազարյան