Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները մի քանի օր շարունակ բողոքի գործողություն են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով կասեցնել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ։
Եթե հայաստանյան իրականությանն անծանոթ մեկն իմանա ցուցարարների պահանջի մասին, ապա կզարմանա։ Նրանց պահանջն անտրամաբանական կթվա անծանոթին։
Իսկ անտրամաբանականն այն է, որ ցուցարարները դժգոհում են ... հարկային բեռի նվազեցումից։ Իշխանություններն առաջարկում են 3,5 տոկոսի փոխարեն վճարել շրջանառության 1 տոկոսը։ Բայց խնդիրն այն է, որ ձեռներեցներին ստիպում են ամբողջությամբ ֆիքսել շրջանառությունը, այսինքն՝ անցնել հարյուր տոկոս փաստաթղթաշրջանառության, այլապես օրինախախտները կտուգանվեն։ Ահա այստեղ էլ անտրամաբանական դժգոհությունը դառնում է տրամաբանական։
Բանն այն է, որ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները չեն կարողանում մեծածախից փաստաթուղթ՝ հաշիվ–ապրանքագիր վերցնել։ Իսկ դա նշանակում է, որ չեն կարող ամբողջությամբ փաստաթղթավորել իրենց վաճառքը, քանզի այդ դեպքում ստիպված կլինեն ավելի մեծ չափով հարկ մուծել, եթե անգամ այդ հարկը լինի 3,5 անգամ ավելի քիչ տոկոսով, քան մինչև հիմա է։
Այս ամենն իմանալուց հետո հայաստանյան իրականությանն անծանոթ մեկին կարող է նաև թվալ, թե մեղավորը գտնվել է՝ դա խոշոր բիզնեսն է, որը փաստաթուղթ չի տրամադրում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին, քանի որ ուզում է մնալ ստվերում ու քիչ հարկ վճարել պետությանը։ Բայց դա էլ է սխալ պատկերացում, որովհետև խոշոր բիզնեսը շատ ավելի մեծ գումար է դուրս տալիս իր գրպանից, քան նախատեսված է օրենքով։ Այլ հարց է, որ խոշորի վճարած գումարների մեծ մասը գնում է դեպի «ձախ»՝ իշխանության վերին օղակի գրպանը։
Խոշոր բիզնեսի վրա դրված են նաև այլ տիպի ծախսեր՝ իշխանության վերին օղակի ներկայացուցիչների «կայֆերի» համար վճարելը, ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի համար փող հատկացնելը և այլն։ Եթե խոշորն այդ քայլին չգնա, ապա «կկուլակաթափվի»։ Ասել է թե՝ խոշոր բիզնեսը նույնպես քամվում է, բայց քանի որ խոշոր է, առայժմ կարողանում է տակից դուրս գալ ու առաջին հայացքից նաև շահել այս պատմության մեջ, իսկ ահա փոքրն ու միջինն այլևս քամվելու տեղ չունեն ու դրա համար էլ դուրս են եկել փողոց։
Խնդրի լուծումն, ակնհայտորեն,քաղաքական հարթության վրա է։
Սերժ Սարգսյանն ու իր նեղ թիմը որոշել են «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել և այդ իսկ նպատակով սեփականության խոշորամասշտաբ վերաբաշխում են նախաձեռնել։ Վերաբաշխման հիմնական գործիքը հարկային տեռորն է, որի համար օրենսդրական հիմքեր են ստեղծվել ԱԺ ՀՀԿ–ական հլու–հնազանդ մեծամասնության միջոցով։
Պարզ է, որ այդ քաղաքականության առաջին զոհերը պետք է լինեն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, քանզի նրանց, այսպես ասած, իմունային համակարգն ավելի թույլ է, քան խոշորինը։
Ստեղծված իրավիճակում խոշոր, միջին ու փոքր բիզնեսի ներկայացուցիչները բնական դաշնակիցներ են, քանի որ բոլորն էլ այս իշխանությունների թիրախում են հայտնվել, իսկ Սերժ Սարգսյանն ու նրա թիմակիցները՝ գործարար բոլոր շերտերի դասակարգային հակառակորդներ։
Ս. Սարգսյանի վարած նեոբոլշևիկյան քաղաքականության շրջանակներում փորձ է արվում դասակարգային թշնամիներ սարքել խոշորին ու ՓՄՁ ներկայացուցիչներին, բայց չի կարելի «կուտը ուտել»։
Դատելով ամենից՝ բողոքի դուրս եկած ձեռներեցները շատ լավ հասկացել են, թե ինչն ինչոց է և դա է պատճառը, որ այսօր Կառավարության դեմ բողոքի ցույցը տեղափոխվեց նախագահական նստավայրի դիմաց. պետք է գլխից բռնել։
«Վերջի բոլշևիկն» ուզում է բոլորին կռվացնել բոլորի դեմ ու ջրից չոր դուրս գալ։ Նա սպառողներին դարձրել է մանրածախով զբաղվող առևտրականների հակառակորդը՝ «Շահող ՀԴՄ» ծրագրի շրջանակներում։ Իսկ ՓՄՁ ներկայացուցիչներին էլ ուզում է կռվացնել խոշոր բիզնեսի հետ՝ «Պահանջե՛ք, որ ձեզ հաշիվ–ապրանքագիր տան» թեմայով։ Դե իսկ խոշորի դեմ էլ հանել է «Գեբելսյան» քարոզչամեքենան՝ «Հակաօլիգարխիկ պայքար» դեմագոգիկ կարգախոսի ներքո։
Այս իրավիճակից ելքն այն է, որ բիզնեսի բոլոր շերտերը, քաղաքացիական ակտիվ շրջանակները և բովանդակ հայությունը քաղաքական ուժերի առաջնորդությամբ հասնեն իշխանափոխության և Հայաստանում նոր ու առողջ տնտեսաքաղաքական համակարգ ստեղծեն։ Ի դեպ, ԲՀԿ–ն իր աջակցությունն է հայտնել բողոքող մեր քաղաքացիներին ու պատրաստ է կանգնել նրանց կողքը։
ՓՄՁ ներկայացուցիչները հասկացել են, որ եթե իրենք քաղաքականությամբ չզբաղվեն, ապա քաղաքականությունը կզբաղվի իրենցով և բոլորը կուլ կգնան ագահ այս իշխանությանը։
Այնպես որ իշխանափոխությունն այլընտրանք չունի։ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը չարիք է և այդ չարիքից պետք է ազատվել։
Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովում հենց այս հարցերն են քննարկվելու։ Քննարկումներին, բնականաբար, պետք է հետևեն կոնկրետ պահանջներն ու գործողությունները։
«Անտրամաբանական» պահանջի տրամաբանական ենթատեքստը

Խնդրի լուծումն, ակնհայտորեն, քաղաքական հարթության վրա է։

Միասին մենք ուժեղ ենք։
Կորյուն Մանուկյան