Լրահոս

05.10.2009 12:20


Բեվերլի Հիլզում հայ համայնքի մոտ 20 հազար ներկայացուցիչների մասնակցությամբ բողոքի ակցիա է տեղի ունեցել

Բեվերլի Հիլզում հայ համայնքի մոտ 20 հազար ներկայացուցիչների մասնակցությամբ բողոքի ակցիա է տեղի ունեցել

Հոկտեմբերի 4-ի երեկոյան՝ Լոս Անջելեսի ժամանակով 21։00-ի սահմաններում, Բեվերլի Հիլզում հայ համայնքի մոտ 20 հազար ներկայացուցիչների մասնակցությամբ բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Այս մասին Լոս- Անջելեսից «7օր»-ին հաղորդել է հասարակական գործիչ Գրիգոր Քաղքեջյանը։ Նրա խոսքերով՝ ցույցը տեղի է ունեցել այն հաստատության դիմաց, որտեղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սփյուռքի գաղթօջախի ներկայացուցիչների հետ ճաշկերույթի է մասնակցելիս եղել։ Գ. Քաղքեջյանը նշել է, որ Սփյուռքը ոչ թե դեմ է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելուն, այլ դրա իրագործմանը՝ ի հաշիվ Հայոց ցեղասպանության ճանաչման։ Ցուցարարները Սերժ Սարգսյանի նկարներով և «Դեմոկրատիա, այլ ոչ թե ֆեոդալիզմ», «Ո՛չ Ցեղասպանության զիջմանը» պահանջներով պաստառներ են ունեցել։ Ինչպես նշել է Գ. Քաղքեջյանը, բողոքի ակցիան անցել է առանց միջադեպերի և բախումների։

7or.am   

 

Այս խորագրի վերջին նյութերը