Մեզ իսկապես դժվար ժամանակներ են սպասվում, եւ դրա համար «պարտական» ենք Սերժ Սարգսյանին։ Բոլոր ոլորտներում սխալ որոշումների պակաս չի զգացվում։
Ինչպես հայտնի է, մինչ այստեղ իշխանական վերնախավը Հայոց բանակի տարեդարձի առիթով «էլիտար» տոնախմբություններ էր անում՝ Օպերայի դահլիճը «լցնելով» հաստափոր գեներալներով ու բանակում չծառայած «ժելեած գլուխներով» երիտհանրապետականներով ու պաշտոնյաներով, մինչ սրանք բոլորը բաժակաճառային ոճով ելույթներ էին ունենում՝ հայտարարելով, թե բանակի թիկունքն ամուր է (իրականում ողբալի վիճակում են հայտնվել սահմանագոտու բնակիչները, արագորեն դատարկվում են սահմանամերձ գյուղերը), մինչ Սերժ Սարգսյանը զարմանում էր՝ իրո՞ք ինքն է գերագույն գլխավոր հրամանատարը, մեր երկիրը լրիվ անհասկանալի վիճակում է հայտնվում։
Մինչ ԵԽԽՎ-ի միկրոֆոնից հայկական կողմը թքում ու մրում է Թուրքիային, հակառակ կողմը ուշագրավ հայտարարություններով է հանդես գալիս։ Այդ հայտարարության հեղինակը Թուրքիայի վարչապետի առաջին խորհրդական, ազգությամբ հայ Էթիեն Մահչուփյանն է:
AA-ի թղթակցի հետ զրույցում Մահչուփյանը խոսել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների «ապաքինման շրջանի» հնարավորության մասին:
Վերջինս համոզված պնդել է, թե միայն սփյուռքն է խանգարում հարաբերությունների կարգավորմանը, իսկ հայաստանյան եւ թուրքական հասարակությունները շատ էլ լավ պատրաստ են երկու երկրների հարաբերությունների հաստատմանը:
Նա անդրադարձել է նաև Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ Սերժ Սարգսյանին ապրիլի 24-ին Չանաքքալեի 100-ամյակի միջոցառումներին հրավիրելուն:
«Սաամբողջաշխարհինուղղվածհրավերէ: Հայաստաննէլդուրսչմնացայսհրավերներից: Եթենայենքայդճակատամարտիընթացքումզոհվածներին, նրանցթվումհայերկան: ԵթեՀայաստաննանցյալիհայերիհետունիորևէհոգևորկապ, նշանակումէ՝այդխնդիրնունինրանցվերաբերողկողմ: Հետևաբար, թեկուզսիմվոլիկներկայությունը, կարծումեմ, կլինիՀայաստանիկողմիցարվածժեստ: Սակայնպետություններըկարողենչվարվելբարոյականպարտավորություններիհամաձայն, այլ՝ըստշահերիևշահարկումների: Ինչպես, օրինակ, Սարգսյաննասելէր. «Մենքէլձեզհրավիրեցինք, դուքէլայդհրավերնընդունեիք»,- ասել է Մահչուփյանը:
Այսինքն, թուրքական կողմը դեռ «ժեստի» է սպասում:
Ահա այսպիսի բաներ:
Կիմա Եղիազարյան
Հ.Գ.։ Ի դեպ, Բանակի օրվա առիթով Սերժ Սարգսյանի հղած շնորհավորական ուղերձում ապշեցուցիչ միտք կա։
«Խոստովանում ենք. 100 տարի առաջ կատարվածը պետականորեն մշակված և հաջող իրականացված ցեղասպանություն էր»,- նշված է այդ ուղերձում:
Հանցանք կատարած կողմն է խոստովանում: Ի՞նչ է նշանակում՝ «խոստովանում ենք»: Սարգսյանի ասածից ստացվում է, որ հայկական կողմն է մշակել ու իրականացրել, ինչի մասին էլ ահա խոստովանում է:
Լավ, ինչ-որ ռեֆերենտ գրում է նրա ելույթները կամ ուղերձները, բա հետո ինքը չի նայո՞ւմ այդ տեքստերը:
Մինչ իշխանական վերնախավը տոնախմբության մեջ էր...
Մեզ իսկապես դժվար ժամանակներ են սպասվում, եւ դրա համար «պարտական» ենք Սերժ Սարգսյանին։ Բոլոր ոլորտներում սխալ որոշումների պակաս չի զգացվում։
Ինչպես հայտնի է, մինչ այստեղ իշխանական վերնախավը Հայոց բանակի տարեդարձի առիթով «էլիտար» տոնախմբություններ էր անում՝ Օպերայի դահլիճը «լցնելով» հաստափոր գեներալներով ու բանակում չծառայած «ժելեած գլուխներով» երիտհանրապետականներով ու պաշտոնյաներով, մինչ սրանք բոլորը բաժակաճառային ոճով ելույթներ էին ունենում՝ հայտարարելով, թե բանակի թիկունքն ամուր է (իրականում ողբալի վիճակում են հայտնվել սահմանագոտու բնակիչները, արագորեն դատարկվում են սահմանամերձ գյուղերը), մինչ Սերժ Սարգսյանը զարմանում էր՝ իրո՞ք ինքն է գերագույն գլխավոր հրամանատարը, մեր երկիրը լրիվ անհասկանալի վիճակում է հայտնվում։
Մինչ ԵԽԽՎ-ի միկրոֆոնից հայկական կողմը թքում ու մրում է Թուրքիային, հակառակ կողմը ուշագրավ հայտարարություններով է հանդես գալիս։ Այդ հայտարարության հեղինակը Թուրքիայի վարչապետի առաջին խորհրդական, ազգությամբ հայ Էթիեն Մահչուփյանն է:
AA-ի թղթակցի հետ զրույցում Մահչուփյանը խոսել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների «ապաքինման շրջանի» հնարավորության մասին:
Վերջինս համոզված պնդել է, թե միայն սփյուռքն է խանգարում հարաբերությունների կարգավորմանը, իսկ հայաստանյան եւ թուրքական հասարակությունները շատ էլ լավ պատրաստ են երկու երկրների հարաբերությունների հաստատմանը:
Նա անդրադարձել է նաև Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ Սերժ Սարգսյանին ապրիլի 24-ին Չանաքքալեի 100-ամյակի միջոցառումներին հրավիրելուն:
«Սա ամբողջ աշխարհին ուղղված հրավեր է: Հայաստանն էլ դուրս չմնաց այս հրավերներից: Եթե նայենք այդ ճակատամարտի ընթացքում զոհվածներին, նրանց թվում հայեր կան: Եթե Հայաստանն անցյալի հայերի հետ ունի որևէ հոգևոր կապ, նշանակում է՝ այդ խնդիրն ունի նրանց վերաբերող կողմ: Հետևաբար, թեկուզ սիմվոլիկ ներկայությունը, կարծում եմ, կլինի Հայաստանի կողմից արված ժեստ: Սակայն պետությունները կարող են չվարվել բարոյական պարտավորությունների համաձայն, այլ՝ ըստ շահերի և շահարկումների: Ինչպես, օրինակ, Սարգսյանն ասել էր. «Մենք էլ ձեզ հրավիրեցինք, դուք էլ այդ հրավերն ընդունեիք»,- ասել է Մահչուփյանը: