Լրահոս

03.10.2009 17:34


Հակոբ Ավետիքյան. «Անբնական չեմ համարում նման բողոքի ակցիաները»

-Սփյուռքը շատ ավելի սկզբունքային դիրքորոշում ունի, և անբնական չեմ համարում նման բողոքի ակցիաները,- հոկտեմբերի 2-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած բողոքի ակցիայի վերաբերյալ ասել է «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը։

Նա նշել է, որ ցուցարարներից մեկի ձեռքին «Դու ընտրված նախագահ չես» կարգախոսով պաստառ կար, ինչը նշանակում է, որ այնտեղ այլևայլ մոտիվացիաներով մարդիկ էլ են եղել։

-Դա ի՞նչ կապ ունի հայ-թուրքական հարաբերությունների հետ։ Դրանք քաղաքական շահարկման արդյունք են։ Նորից եմ կրկնում՝ անբնական ոչինչ չեմ տեսնում, պարզապես դրանք չանցնեն քաղաքակրթական որոշ չափը։ Կարելի է բողոքի բոլոր ձևերն օգտագործել, բայց այսպիսի ագրեսիվ ձևով ես դա անկեղծորեն չեմ հասկանում։ Հիմա խոսում եմ նաև որպես սփյուռքահայ,- հավելել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը