Լրահոս

27.01.2011 17:24


Ցույցերի պատճառով եգիպտական ֆոնդային բորսան աշխատանքը դադարեցրել է

Ցույցերի պատճառով եգիպտական ֆոնդային բորսան աշխատանքը դադարեցրել է

Ինչպես հաղորդում է «AFP» գործակալությունը,  կառավարության դեմ ուղղված բողոքի զանգվածային գործողությունների պատճառով առաջացած գների կտրուկ անկումից հետո՝ հունվարի 27-ին, եգիպտական ֆոնդային բորսայում առևտրային գործարքների կնքումը դադարեցվել է։ EGX 30 փոխանակման հիմնական ցուցանիշն ընկել է 6,2 տոկոսով, իսկ նախորդ նստաշրջանում այն ընկել էր ռեկորդային 6 տոկոսով։

Մոսկվայի ժամանակով 12:30-ին այդ ցուցանիշը շարունակել է անկում ապրել և հասել է 10 տոկոսի։ Տարվա սկզբից ցուցիչն արդեն 21 տոկոսով իջել է։

Եգիպտոսում զանգվածային անկարգությունները շարունակվում են արդեն մի քանի օր։  Եգիպտացիները պահանջում են նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը, որը շուրջ  30 տարի ղեկավարում է երկիրը։

Այս օրերին անկարգությունների հետևանքով 6 մարդ է զոհվել, որոնց թվում կան և՛ ցուցարարներ, և՛ ոստիկաններ։

Ցուցարարներին ոգեշնչել են մեկ այլ հյուսիսաֆրիկյան պետության՝ Թունիսի դեպքերը, որտեղ ժողովրդական զանգվածային խռովությունը հանգեցրեց Զին էլ Աբիդինա Բեն Ալիի վարչակարգի անկմանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը