Արամ Սարգսյան. «Ես կարծում եմ, որ հայերի նպատակն ընդամենն իրենց դիրքորոշումը նախագահին ցույց տալն էր, այլ ոչ թե Հայաստանի կամ ՀՀ նախագահի դեմ է եղել»
-Հայերն ընդամենը ցույց էին տալիս իրենց դիրքորոշումը։ Ես կարծում եմ՝ հայերի նպատակը նախագահին իրենց դիրքորոշումը ցույց տալն է եղել, այլ ոչ թե այդ ակցիան Հայաստանի կամ ՀՀ նախագահի դեմ է եղել ուղղված,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով ՀՀ նախագահի այցի ժամանակ Ֆրանսիայում տեղի ունեցած հայ համայնքի բողոքի ակցիայի մասին՝ ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Այն հարցին, թե արդյոք նման ակցիայի ՀՀ նախագահը կհանդիպի՞ նաև հաջորդ, Ռուսաստան կատարելիք այցի ժամանակ, նա պատասխանել է, թե չի կարող ասել։
-Ես տեղյակ չեմ, թե ինչպես կդիմավորեն այնտեղ նախագահին, միայն գիտեմ, որ հավաքվելու են ԱՊՀ երկրների և հատկապես Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչները։ Ես կարծում եմ՝ հայ համայնքի ներկայացուցիչները պետք է իրենց դիրքորոշումը հստակ և ազնիվ ձևով ներկայացնեն։ Թե դրանք ի՞նչ ձևով կլինեն, իրենք են որոշում,-նշել է Արամ Սարգսյանը։
Նրա խոսքերով՝ այսօր մեր գերագույն նպատակը պետք է լինի հայության մասնատվելը թույլ չտալը։
-Մենք պետք է խուսափենք դրանից։ Կարծում եմ՝ ՀՀ նախագահն էլ դա գիտակցում է և համապատասխան ձևով կարձագանքի դրան,-հավելել է նա։

7or.am