Հարություն Առաքելյան. «Սա Հայաստանում Սփյուռքի հանդեպ վարած քաղաքականության արդյունքն է»
-Ֆրանսիայի դեպքերը գնահատում եմ այսպես՝ սա ադեկվատ պատասխան էր թե՛ Սփյուռքի նախարարությանը, թե՛ ընդհանուր մեր իշխանավորներին, որոնք, պարզվեց և հետագայում էլ կպարզվի, որ շատ քիչ պատկերացումներ ունեն Սփյուռքի իրական տրամադրությունների մասին։ Սա այստեղ Սփյուռքի հանդեպ վարած քաղաքականության արդյունքն է,- հոկտեմբերի 2-ին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիայի վերաբերյալ ասել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը։
Նա նաև նշել է, որ շատ ծայրահեղ բաներ է կանխատեսում և չի ցանկանում, որ այս հարցը մեր ժողովրդին կիսի երկու մասի՝ հայրենասերների և դավաճանների. «դա շատ վտանգավոր և հեռուն գնացող գործընթաց է»։
Ինչ վերաբերում է Սփյուռքի այլ գաղթօջախներում սպասվելիք նմանատիպ ակցիաներին, Հ.Առաքելյանը չի ցանկացել մանրամասնել դրանք՝ ասելով, որ «խանգարողներ շատ ունեն»։

7or.am