Հայոց բանակի տոնի կապակցությամբ Բ26–ին կցված հեռուստաալիքներից մեկով «Նվագախմբի տղաներն» են ցուցադրել։
Չեմ կարող ասել, թե հատուկ հրահա՞նգ է եղել «վերևից», թե՞ ոչ։ Բայց կարող եմ ասել, որ այդ ֆիլմի ցուցադրումը լրիվ տեղավորվում է Սերժ Սարգսյանի կոդերի ու ոճի մեջ, քանզի հա՛մ բոլշևիկյան կարգերն են գովերգվում, հա՛մ դաշնակցությունն է«փչացվում»։
Փաստորեն, մինչ ՀՅԴ բյուրոյի «հավերժ» ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը դաշնակցական հեռուստաեթերում պաշտպանում է Սերժ Սարգսյանի՝ «հավերժ» «գենսեկ» լինելու իրավունքը և գովերգում սահմանադրական փոփոխությունները, սերժական «Արմնյուզը» հակադաշնակցական ֆիլմ է պտտեցնում՝ տարածելով սովետական «շտամպովչնի ցեխից» դուրս եկած այն միտքը, որ դաշնակցականները հանուն իրենց անձնական շահի՝ դավաճանել են ժողովրդին, ու երբեք պետության մասին չեն մտածել։
«Նավագախմբի տղաները» սովետական քարոզչության շրջանակներում ստեղծված ֆիլմ էր, և պարզ է, որ պետք է անկախ Հայաստանը կերտած դաշնակցական ուժերը վատ լույսի ներքո ներկայացվեին, բայց ՀՅԴ ներկայիս պահվածքն արդիական է դարձնում «Նվագախմբի տղաները» ֆիլմի «մեսիջը»։
Այդ ֆիլմի հետ կապված՝ շատ ուշագրավ մի բան էլ կա։
Ինչպես հայտնի է, Ս. Սարգսյանն իր հաճախորդներին սիրում է համեմատել ժողգործիքի հետ՝ շեշտը դնելով դհոլի վրա։
Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք։ Հաշվի առնելով Սարգսյանի հետ ձեռք բերված երևացող ու չերևացող համաձայնությունները՝ ՀՅԴ վերնախավի մի մասին հիմա կարելի է նաև «նվագախմբի տղաներ» անվանել։
Սովետական քարոզիչներն ի՞նչ իմանային, որ «Վերջի բոլշևիկի» օրոք նվագախմբի տղաները լրիվ ուրիշ դեմքով և ուրիշ «ռակուրսով» կարող են հանդես գալ։ Տարբերությունն այն է, որ ֆիլմում նվագախմբի տղաներն անկեղծորեն կարծում էին, թե լավ բան են անում՝ նպաստելով դաշնակցականների ստեղծած անկախ Հայաստանի վերացմանն ու աջակցելով բոլշևիկներին։ Նրանք անձնական շահ չէին հետապնդում և համոզված էին, որ բոլշևիկյան կարգերն ավելի լավն են լինելու։ Իսկ ահա մեր օրերի նվագախմբի տղաները շատ լավ գիտեն, որ «Վերջի բոլշևիկի» հետ համագործակցությունը պետության համար ոչ մի լավ բան չի ենթադրում, բայց անձնական շահերից ելնելով՝ գնում են այդ քայլին։
Նվագախմբի տղաները
Հայոց բանակի տոնի կապակցությամբ Բ26–ին կցված հեռուստաալիքներից մեկով «Նվագախմբի տղաներն» են ցուցադրել։
Չեմ կարող ասել, թե հատուկ հրահա՞նգ է եղել «վերևից», թե՞ ոչ։ Բայց կարող եմ ասել, որ այդ ֆիլմի ցուցադրումը լրիվ տեղավորվում է Սերժ Սարգսյանի կոդերի ու ոճի մեջ, քանզի հա՛մ բոլշևիկյան կարգերն են գովերգվում, հա՛մ դաշնակցությունն է «փչացվում»։
Փաստորեն, մինչ ՀՅԴ բյուրոյի «հավերժ» ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը դաշնակցական հեռուստաեթերում պաշտպանում է Սերժ Սարգսյանի՝ «հավերժ» «գենսեկ» լինելու իրավունքը և գովերգում սահմանադրական փոփոխությունները, սերժական «Արմնյուզը» հակադաշնակցական ֆիլմ է պտտեցնում՝ տարածելով սովետական «շտամպովչնի ցեխից» դուրս եկած այն միտքը, որ դաշնակցականները հանուն իրենց անձնական շահի՝ դավաճանել են ժողովրդին, ու երբեք պետության մասին չեն մտածել։
«Նավագախմբի տղաները» սովետական քարոզչության շրջանակներում ստեղծված ֆիլմ էր, և պարզ է, որ պետք է անկախ Հայաստանը կերտած դաշնակցական ուժերը վատ լույսի ներքո ներկայացվեին, բայց ՀՅԴ ներկայիս պահվածքն արդիական է դարձնում «Նվագախմբի տղաները» ֆիլմի «մեսիջը»։
Այդ ֆիլմի հետ կապված՝ շատ ուշագրավ մի բան էլ կա։
Ինչպես հայտնի է, Ս. Սարգսյանն իր հաճախորդներին սիրում է համեմատել ժողգործիքի հետ՝ շեշտը դնելով դհոլի վրա։
Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք։ Հաշվի առնելով Սարգսյանի հետ ձեռք բերված երևացող ու չերևացող համաձայնությունները՝ ՀՅԴ վերնախավի մի մասին հիմա կարելի է նաև «նվագախմբի տղաներ» անվանել։
Սովետական քարոզիչներն ի՞նչ իմանային, որ «Վերջի բոլշևիկի» օրոք նվագախմբի տղաները լրիվ ուրիշ դեմքով և ուրիշ «ռակուրսով» կարող են հանդես գալ։ Տարբերությունն այն է, որ ֆիլմում նվագախմբի տղաներն անկեղծորեն կարծում էին, թե լավ բան են անում՝ նպաստելով դաշնակցականների ստեղծած անկախ Հայաստանի վերացմանն ու աջակցելով բոլշևիկներին։ Նրանք անձնական շահ չէին հետապնդում և համոզված էին, որ բոլշևիկյան կարգերն ավելի լավն են լինելու։ Իսկ ահա մեր օրերի նվագախմբի տղաները շատ լավ գիտեն, որ «Վերջի բոլշևիկի» հետ համագործակցությունը պետության համար ոչ մի լավ բան չի ենթադրում, բայց անձնական շահերից ելնելով՝ գնում են այդ քայլին։
Ահա այսպիսի բաներ։
Սևակ Մինասյան