Վազգենն ու Սամվելը՝ բանակի ոգին ու միտքը (տեսանյութ)
Հայոց բանակը ստեղծվեց թնդանոցներից հնչող ձայների, կրակի ու պայթյունների տակ։ Ծնվեց ծանր պայմաններում ու հաղթեց։
Մեր բանակի ստեղծման ակունքներում շատ մարդիկ են կանգնած։ Անուն առ անուն չենք ուզում թվարկել, որ հանկարծ մեկին սխալմամբ բաց չթողնենք։
Բայց եթե թվարկելու լինենք, ապա հաստատ երկու հոգու չենք մոռանա՝ Վազգեն Սարգսյանին և Սամվել Բաբայանին։ Նրանք բանակի ոգին ու միտքն էին կռվի տարիներին։ Հիմա մեկը չկա, սպանվել է։ Մյուսն էլ Հայաստանում չէ (Բաբայանի գտնվելու ստույգ վայրը միայն հատուկենտ մարդիկ գիտեն)։ Իսկ դա շատ խորհրդանշական է։ Վատ իմաստով՝ խորհրդանշական։ Թշնամին լկտիացել է նաև այդ պատճառով։
Վազգենի ու Սամվելի բացակայության պայմաններում մեկը կարող է անկեղծորեն ինքնահեգնել, թե՝ իյա, իրո՞ք ես եմ գերագույն գլխավոր հրամանատարը։ Մարդը պատերազմի տարիներին մասնագիտացած է եղել բենզին ու սալյարկա բաց թողնելու մեջ, բա ինչպե՞ս չինքնահեգնի։
Ոմանք կարող են պատերազմում հաղթած «Ռեմբո» ներկայանալ, մինչդեռ «ասֆալտի ֆիդայի» են աշխատել պատերազմի ժամանակ։
Մեկն էլ կարող է լուրջ դեմքով ելույթներ ունենալ բանակի ու այլ թեմաներով, մինչդեռ պատերազմի ժամանակ, որպես սովետական զինվորական, մասնակցել է «Կոլցո» գործողությանը, բայց՝ հակառակորդի կողմից։
Մի խոսքով, արժող ու չարժող այսօր բանակն են ներկայացնում։ Այնինչ, բանակն իրական ծնող ու զավակ ունի։ Բայց դե, մի օր հաստատ ամեն ինչ իր տեղն է ընկնելու։ Ս. Բաբայանն, օրինակ, պատերազմի սկզբում մատնիչների օգնությամբ հայտնվեց Բաքվի բերդում, բայց հետո կարողացավ վերադառնալ ու նպաստել հաղթանակին։ Մի խոսքով...

Շնորհավո՛ր ծնունդդ, Հայո՛ց բանակ։
7or.am