Դավիթ Հակոբյանը 8–րդ ընտրատեղամասում առաջադրվել է որպես ԱԺ պատգամավորի թեկնածու
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն ասել է, որ ինքը մեծամասնական ցուցակով ԱԺ լրացուցիչ ընտրություններում 8-րդ ընտրատեղամասում առաջադրվել է որպես թեկնածու։
Դ. Հակոբյանն իր՝ պատգամավոր դառնալու հնարավորությունները մինչև 90% է գնահատում և մի նպատակով է մտնելու խորհրդարան։
-Очистить нацию и его политический олимп от криминального и политического мусора и от политических дельцов։ Իսկ կարգախոսը Կրոմվելի խոսքերն են՝ ազգային պառլամենտն ազգի ուղեղն է ու միտքը, պառլամենտը պոռնկատուն չէ, որ ոսկով առնենք,-ասել է ՀՀ գլխավոր մարքսիստը։
Նա նշել է, որ ՀՀ-ում բացարձակ ցենզային ընտրական իրավունք է գործում, որը սխալ է։
-Հիսուն հազ. դրամ ստացող բժիշկը և 500 մլն դոլար շրջանառու կապիտալ ունեցող օլիգարխը մեծամասնական ընտրակարգով առաջադրվելիս պետք է 1 մլն դրամ ընտրագրավ մուծեն։ Աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում կիրառվում է ցենզային, բայց տարբերակված ընտրական իրավունք, որը որոշակի տոկոս է նախատեսում տարեկան եկամուտից։ Դա նշանակում է, որ Հայաստանում գործում է հանցագործ, պարտադրված ընտրական իրավունք, որը հնարավորություն է ընձեռում ապագա կոռուպցիայի համար,-պարզաբանել է Դավիթ Հակոբյանը։
Մարքսիստական կուսակցության ղեկավարը, սակայն, նշել է, որ ինքն այնքան էլ վատ վիճակում չէ, որ չկարողանա այդ ընտրագրավը մուծել. «Շանը տեր կա, գայլին՝ Աստված»։ Նրա խոսքերով՝ իր հետ առաջադրվել են երկու օլիգարխ, բայց թե ովքեր են նրանք, չցանկացավ բացահայտել։ Դավիթ Հակոբյանը նաև նշել է, որ իրականում իրեն պատգամավորական մանդատը չի հուզում. «Առանց այդ մանդատի էլ ես համարվում եմ ազգի տրիբյուն»։

7or.am