Հրապարակախոս. «Սերժ Սարգսյանը տեսել է, ինչ–որ տեղ համոզվել է, որ Լևոն Տեր–Պետրոսյանը, ճիշտ է, վերցրել է, բայց շատ անհաջող է անում»
Հրապարակախոս Մարինե Պետրոսյանը «Հայելի» ակումբում լրագրողներին ասել է, որ միշտ էլ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման կողմնակից է եղել, սակայն երբ դա նախաձեռնել է «մի նախագահ, որն ունի բոլոր երեք նախագահներից ամենաթույլ դիրքերը Հայաստանում, այսինքն՝ ընդհանրապես լեգիտիմություն չունի, ամենասխալ ժամանակն է դա անելու»։
Մ. Պետրոսյանը համաձայնել է այն տեսակետի հետ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունում նմանություններ կան.
-Այո՛, նմանություն կա։ Սերժ Սարգսյանը տեսել է, ինչ-որ տեղ համոզվել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, ճիշտ է, վերցրել է, բայց շատ անհաջող է անում։ Դու կարող ես վերցնել ծրագիրը, անհաջող իրագործել։ Նա չի՛ կարող այդ ծրագիրն իրագործել։
Հրապարակախոսն ընդգծել է նաև, որ Լ. Տեր-Պետրոսյանի ամեն տեսակետի հետ չէ, որ համաձայն է՝ մասնավորապես չհամաձայնելով ԼՂ-ի խնդիրը փոխզիջումային տարբերակով կարգավորելու նրա դիրքորոշման հետ։

7or.am