Հակաահաբեկչական կոալիցիան կշարունակի ավիահարվածները Քոբանիի տարածքում
Հակաահաբեկչական կոալիցիան կշարունակի ավիահարվածներ հասցնել Քոբանիի տարածքում, չնայած այն բանին, որ «Իսլամական պետության» խմբավորման զինյալները վերահսկում են միայն սիրիական քաղաքի 10 տոկոսը: Այս մասին նախօրեին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է Պենտագոնի մամուլի քարտուղար, փոխծովակալ Ջոն Քիրբին: «Մենք կշարունակենք ավիահարվածներ հասցնել իսլամիստների դիրքերին այնտեղ, որտեղ նրանք իրենց ցույց կտան: Քոբանիի ճնշող մեծամասնությունը գտնվում է քուրդ ռազմականացված խմբավորումների ձեռքում», - ընդգծել է զինծառայողը: Քիրբին չի բացառել ավիահարվածները Քոբանիի շուրջ, ինչն արդեն ցույց է տվել, որ կոալիցիան մեծ աջակցություն ունի ցամաքում: Փոխծովակալը հաղորդել է նաև, որ, վերջին հաշվով, մարտ է լինելու Մոսուլի համար:
«Մոսուլը մարտավարական առումով կարևոր քաղաք է, որը մնում է ԻՊ ձեռքում», - ընդգծել է նա՝ չհստակեցնելով մարտի ժամանակացույցը: «Այդ գործողությունը տարբերվելու է Քոբանիի գործողություններից. կոալիցիայում ոչ ոք չի ասում, որ այն հեշտ է լինելու: Նրա անցկացումը կախված է մի շարք գործոններից», - եզրափակել է Քիրբին:
Հակաահաբեկչական կոալիցիան կշարունակի ավիահարվածները Քոբանիի տարածքում
Հակաահաբեկչական կոալիցիան կշարունակի ավիահարվածներ հասցնել Քոբանիի տարածքում, չնայած այն բանին, որ «Իսլամական պետության» խմբավորման զինյալները վերահսկում են միայն սիրիական քաղաքի 10 տոկոսը: Այս մասին նախօրեին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է Պենտագոնի մամուլի քարտուղար, փոխծովակալ Ջոն Քիրբին:
«Մենք կշարունակենք ավիահարվածներ հասցնել իսլամիստների դիրքերին այնտեղ, որտեղ նրանք իրենց ցույց կտան: Քոբանիի ճնշող մեծամասնությունը գտնվում է քուրդ ռազմականացված խմբավորումների ձեռքում», - ընդգծել է զինծառայողը:
Քիրբին չի բացառել ավիահարվածները Քոբանիի շուրջ, ինչն արդեն ցույց է տվել, որ կոալիցիան մեծ աջակցություն ունի ցամաքում:
Փոխծովակալը հաղորդել է նաև, որ, վերջին հաշվով, մարտ է լինելու Մոսուլի համար:
«Մոսուլը մարտավարական առումով կարևոր քաղաք է, որը մնում է ԻՊ ձեռքում», - ընդգծել է նա՝ չհստակեցնելով մարտի ժամանակացույցը:
«Այդ գործողությունը տարբերվելու է Քոբանիի գործողություններից. կոալիցիայում ոչ ոք չի ասում, որ այն հեշտ է լինելու: Նրա անցկացումը կախված է մի շարք գործոններից», - եզրափակել է Քիրբին:
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը: