Դավիթ Հակոբյան. «Այս փաստաթուղթը նախերգանք է Արցախի ազատագրված տարածքները հանձնելուց առաջ»
-Հաշտեցման աղերսագրի (արձանագրությունների), այսպես կոչված, քննրակումների փուլն ավարտված է։ Հիմա՝ հոկտեմբերի 10-ից հետո, մենք անցում ենք կատարում հետևանքների փուլ։ Շրջագայություններ, քննարկումներ, հանդիպումներ Սփյուռքի և հայ ժողովրդի հետ. դրանք այլևս որևէ ազդեցություն թողնել չեն կարող։ Ամսի 10-ին Ցյուրիխում կստորագրվի,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլի մասին՝ ասել է Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը։
Նա նշել է, որ արձանագրությունների ստորագրումից հետո կսկսվի «պատմական Արցախի 5 գավառներն ազերի թուրքերին հանձնելու գործընթացը»։
-Այս փաստաթուղթը նախերգանք է Արցախի ազատագրված տարածքները հանձնելուց առաջ,-ասել է ՀՀ գլխավոր մարքսիստը։
Դավիթ Հակոբյանի խոսքերով՝ եթե ինքը լիներ նախագահի տեղը, արձանագրություններում ձևակերպումները հետևյալ կերպ կլինեին. «Ազերի և օսման թուրքերի կողմից արևելքում և արևմուտքում բլոկադայից անցում կատարել դե բլոկադայի»։

7or.am