Արևիկ Պետրոսյանը հանդիպել է Բելգիայի ներկայացուցիչների պալատի փոխնախագահի հետ
Հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովի փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը հանդիպել է «Սահմանադրության գերակայության երաշխավորման գործում սահմանադրական դատարանների և խորհրդարանների գործակցության միջազգային փորձը» թեմայով միջազգային 14-րդ խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Ազգային ժողովում գտնվող Բելգիայի ներկայացուցիչների պալատի փոխնախագահ տիկին Միա դը Սխամֆելաերեին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Բելգիա միջխորհրդարանական հարաբերությունների, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Երկու բարձրաստիճան տիկնայք կարևորել են քաղաքական կյանքում կանանց դերի բարձրացումն ու նրանց ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: