Լրահոս

03.10.2009 14:39


Լալա Մնացականյանն ուզում է իմանալ՝ հանուն ինչի՞ է բացվելու հայ–թուրքական սահմանը

-Երբ իմ հարևանն ինձ անընդհատ վիրավորում է, գոռում ինձ վրա, անպատվում է, ծեծում, բնականաբար, եթե ես իմ դուռը որոշեմ նրա առաջ բացել, ինչ-որ պայմաններ պե՛տք է դնեմ նրա առաջ,- «Հայելի» ակումբում ասել է դերասանուհի Լալա Մնացականյանը՝ նշելով, որ շատ կուզենար իմանալ, թե հանուն ինչի՞ և ի՞նչ պայմաններով է բացվում հայ-թուրքական սահմանը։

-Ես կհամաձայնեմ սահմանը բացելուն միայն այն դեպքում, եթե իմանամ, թե դրա հետևում ի՞նչ պայմանավորվածություն կա, ինչի՞ դեմ է, ինչի՞ համար է բացվում։ Եթե սահմանը բացվում է մեր ժողովրդին հուզող կետերի համար, և դա հեռանկարային քայլեր ունի, ես, որպես հասարակ քաղաքացի, շատ ուրախ կլինեմ։ Բայց ամբողջ ցավն այն է, որ ես չգիտեմ՝ հանուն ինչի՞ են բացելու «տան» դուռը,- նշել է Լ. Մնացականյանը,- սահմանը բացելը ինձ և՛ վախեցնում է, և՛ ուրախացնում միաժամանակ, որովհետև, ի վերջո, հանձինս Թուրքիայի՝ ունենք մի պետություն, որից ամեն ինչ ամեն վայրկյան սպասելի է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը