-Այսօր դուք մասնակցում էիք ՀՀ նախագահի նստավայրի առջև տեղի ունեցած բողոքի գործողությանը։ Որևէ հույս ունե՞ք, որ փողոցային առևտուրն արգելող քաղաքապետարանի որոշումը կկասեցվի։
-Հունվարի 7-ից մենք անընդհատ գնում ենք քաղաքապետարան, մեր բողոքով ու պահանջով, քաղաքապետի որոշումից հետո, որ բոլորիս արգելեց զբաղվել դրսի մանրածախ առևտրով, և ժողովուրդը չկարողացավ վաստակել իր հանապազօրյա հացը։ Սկսեցինք բողոքի ակցիաներ կազմակերպել քաղաքապետարանի դիմաց։ Առաջին թե երկրորդ օրը քաղաքապետարանում մեզ ընդունեց առևտրի սպասարկման վարչության պետ Արմեն Սարգսյանը և ասաց, թե միևնույն է, քաղաքապետն անդրդվելի է, իրա որոշումից ետ չի կանգնի, և դուք պետք է գնաք շուկաները։ Շուկաներում հարմար չէր։ Փորձեր արվեց ժողովրդի կողմից. ոմանք գնացին Պրոսպեկտ, Կոմիտաս, Մասիվի շուկա։ Բայց հին կանգնող ժողովուրդը ըմբոստացավ, ագրեսիվորեն պահանջում էր՝ դուրս գայինք շուկայից, որովհետև նրանք ասում էին՝ մենք էլ առևտուր չենք կարողանում անել, ուր մնաց թե դուք էլ եք եկել ավելացել։ Եվ հետո էլ երբ նույնիսկ փորձեցինք չենթարկվել ճնշմանը, կանգնեցինք, միևնույն է, ամբողջ օրը կանգնում էինք, ոչինչ չէինք կարողանում վաստակել։ Դրանից հետո քաղաքապետարանում այլևս մեզ ոչ մեկը չընդունեց. արհամարհված էինք։ Նույնիսկ ոստիկաններն էին ավելանում օր-օրի և վախեցնում. «Գլուխներդ կջարդենք, մաքրվեք ստեղից»։ Իրանց պահանջներն էին դնում մեր առաջ, ուղարկում Կոմայգի։ Բայց մենք այգի չէինք գնացել զբոսնելու, այլ օրվա հացի խնդրի պահանջ ունեինք քաղաքապետից։ Բայց քաղաքապետին դա այդպես էլ չհետաքրքրեց։ Արհամարհված ժողովուրդը մի կերպ կարողացավ այդքան օրերից, բազում փորձերից հետո հասնել նախագահական նստավայր։ Երեկ նախագահական նստավայրի վերահսկողության բաժնի աշխատակիցներն ընդունեցին մեր 5 հոգուն, վերցրեցին մեր դիմումը՝ ժողովրդի ստորագրություններով։ Այսօր էլ եկել ենք, որպեսզի պատասխանը իմանանք։ Մեզ ասեցին, որ ձեր դիմումները նախագահականի վերահսկողությամբ ուղարկվել են քաղաքապետարան, որտեղից էլ կստանաք ձեր պատասխանը փետրվարի 7-ին։
-Ձեր դիմումով ի՞նչ էիք պահանջում իշխանություններից։
-Դիմումի մեջ ասում էինք, որ դա մեր ընտրած մասնագիտությունը չէ, մե՛նք չենք ընտրել այս մասնագիտությունը։ Մեզ, որպես այլընտրանք, միայն շուկաները չեն բավարարում։ Ավելի ցանկալի կլիներ գործարաններ բացվեին, որ մենք ամեն մեկս մեր մասնագիտությամբ աշխատեինք, և ոչ թե... Մենք հատուկ չէինք ծնվել առևտրականներ և առևտուր անողներ։ Թող գործարաններ բացեն։ Թող թողնեն՝ աշխատենք, գոյատևենք, մինչև իրենց խոստացած բարեկեցիկ Հայաստանը տեսնենք։
-Այսինքն, իշխանությունների առաջարկն անընդունելի՞ է։
-Այո, իրանց միակ պատասխանը շուկաներ ուղարկելն է։ Բայց ասում եմ՝ բազմաթիվ փորձերից հետո տեսանք, որ ուղղակի չի արդարացնում։ Շուկաներում օրավարձը ամենաքիչը 1500 դրամ է։ Բայց ես ո՞րտեղից տամ այդ գումարը, եթե ամբողջ օրվա ընթացքում անգամ մի կապ կանաչի չեմ կարողանում վաճառել։
-Իսկ ձեր ներկայացրած դիմումը մերժելու դեպքում ի՞նչ եք պատրաստվում անել։
-Բողոքը պետք է շարունակենք այնքան ժամանակ, մինչև որ մի արդյունքի հասնենք։ Հայաստանն ու Երևանը այսօր շատ ավելի լուրջ խնդիրներ ունեն, թող զբաղվեն այդ խնդիրներով, մեզ միառժամանակ հանգիստ թողեն։ Պետք է կանգնենք, չլսենք, չենթարկվենք իրանց օրենքին։ Ճիշտ է՝ տուգանում են, ապրանքներն են առգրավում, տուգանքներ են գրում թաղապետարանում։ Բայց միևնույն է՝ դա մեզ չի վախեցնում։ Թող գրե՛ն։ Որ տուգանքը գրեց՝ ի՞նչ։ Ես և ողջ ժողովուրդն այսօր մենակ վախենում ենք մեր երեխաների սոված մնալուց։ Եթե իմ երեխան այսօր սոված է, ի՞նչ է՝ տուգանքից կամ ոստիկանի՞ց պետք է վախենամ։ Չենք վախենում ոչ մեկից։ Վախենում ենք մեր երեխաների աչքերին նայելուց. մենակ դա։ Երբ որ մտնում ես տուն, երեխան նայում է՝ վաստակե՞լ ենք, թողեցի՞ն աշխատենք, թե՞ ոչ։ Եվ ամոթ է, որ այս երկրում երեխան մտածի՝ աշխատել թողո՞ւմ են, թե՞ ոչ։ Ի՞նչ պետք է մեծանա այդ երեխան։ Ուրեմն՝ հանցագործությունը կարելի է, աշխատելը՝ ո՞չ։
Հեղինե Մովսիսյան.
Հարցազրույց անհատ ձեռներեց Հեղինե Մովսիսյանի հետ

Զրույցը վարեց Անահիտ Սարգսյանը