Հունվարի 26-ը Հայաստանի արտաքին քաղաքականության համար առանձնահատուկ օր էր: Նախ՝ արտաքին գործերի նախարար, հայոց դիվանագիտության հաղթանակների դափնեկիր, հայ-թուրքական արձանագրությունների համաստորագրող Էդվարդ Նալբանդյանը հրավիրեց մամուլի ասուլիս, որտեղ ներկայացրեց մեր «հաղթանակների» արդյունքները:
Մինչև հաղթանակները մանրամասն ներկայացնելը՝ Նալբանդյանը հունվարի ավարտին շնորհավորել է բոլորիս Նոր տարին և անցնելով ավելի կոնկրետ հարցերի՝ ասել է, որ ինքը ճառ ասող չէ, այլ զանգ կախող է:
Նալբանդյանի կողմից կախված զանգերի շնորհիվ է, որ այսօր Հայաստանի սահմանն ավելի թեժ է դարձել:
Նալբանդյանը նաև անդրադարձել է լրագրողների այն հարցին, թե ինչու չի ՀԱՊԿ-ը արձագանքում սահմանի լարված վիճակին: Միջազգային պայմանագրերի գիտակ արտգործնախարարը խորհուրդ է տվել ուսումնասիրել պայմանագրերը, որտեղ իրականում ասվում է, որ ՀԱՊԿ-ը պետք է պաշտպանի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ Տավուշի մարզի վրա հարձակումը ոտնձգություն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ:
Նալբանդյանը նաև հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում «առանց նախապայմանների» սկզբունքը շարունակել է վայելել միջազգային ատյանի դրական վերաբերմունքը: Երևի հայոց մեծն դիվանագետը տեղյակ չէ, որ այդ սկզբունքի հանդեպ միջազգային ատյանի դրական վերաբերմունքը որևիցե շոշափելի ադյունք չի տալիս:
Եթե Էրդողանը ցինիկ ձևով Նալբանդյանի ղեկավարին՝ հայ-թուրքական արձանագրությունների հիմնադիր հայր Սերժ Սարգսյանին, ապրիլի 24-ին հրավիրում է Թուրքիա, ապա դա խոսում է այն մասին, որ հայ-թուրքական հարաբերություններում հայկական կողմը սխալներ է թույլ տվել, իսկ նման դեպքում միջազգային ատյանի վերաբերմունքն արդեն զրո նշանակություն ունի:
Նալբանդյանի ղեկավար Սարգսյանն իր հերթին հունվարի 26-ին հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից հարձակումները պարզ շանտաժի քաղաքականություն է, որի հիմնական հասցեատերը միջազգային հանրությունն է:
Փաստորեն, այդ ստահակ ադրբեջանցիները հարձակվում են Հայաստանի վրա, որպեսզի շանտաժի ենթարկեն միջազգային հանրությանը: Սարգսյանի ու Նալբանդյանի պատկերացմամբ՝ միջազգային հանրությունն ամորֆ ու նաև՝ միֆական մի գերբնական բան է, որին ամեն ինչ կարելի է վերագրել: Աշխարհում ամեն ինչ կատարվում է միջազգային հանրության համար, և ամեն ինչի մեջ կարևոր է միջազգային հանրության վերաբերմունքը:
Սարգսյանը նաև հայտարարել է, որ Հայաստանի ներսում խնդիր առաջանալու դեպքում Ադրբեջանին թվում է, թե եկել է իր աստեղային ժամը, և այդ պետությունն անմիջապես իրեն ցույց է տալիս առաջին գծում:
Պետք է արձանագրել, որ ադրբեջանիցները Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին են ավելի հաճախ սկսել հարձակվել հայկական դիրքերի վրա, և դա նշանակում է, որ մշտական ինչ-որ խնդիր գոյություն ունի, որն ադրբեջանցիներին լկտիանալու առիթ է տալիս:
Աղդամն իր հայրենիքը չհամարող և Ղարաբաղը Հայաստանից անջատ տեսնող Սարգսյանն այնքան է թուլացրել Հայաստանը, որն էլ ադրբեջանցիների արկածախնդրության համար առիթ է ստեղծել:
Ահա այսպիսին էր հունվարի 26-ը: Այն սկսվեց ամանորյա շնորհավորանքներով և շարունակվեց գոյություն չունեցող հաղթանակների մասին ճառերով:
Արմեն Գրիգորյան
Հ.Գ.։ Դատելով Էդվարդ Նալբանդյանի՝ իրադարձություններին արձագանքելու օպերատիվությունից՝ կարող ենք ենթադրել, որ հունվարի 12-ի Գյումրիի դեպքերի վերաբերյալ Նալբանդյանի արձագանքը մեզ կհասնի փետրվարի 7-ին:
Զանգ կախողների ժամանակները