Մեկնաբանություն

27.01.2015 13:08


Սահմանադրական փոփոխությունների փոխարեն՝ փաս գնալ

Սահմանադրական փոփոխությունների փոխարեն՝ փաս գնալ

Հայաստանի իշխանության համար եկել է խաղաքարտերը բացելու ժամանակը։

Սերժ Սարգսյանի սիրված հնարքներն այլևս սպառված են։ Հաճախորդները բացահայտված են, դհոլներին բոլորը ճանաչում են, կուլիսային խաղերն ու քաղաքական առևտուրը նախկինի պես չի ստացվում թաքցնել։ Հայաստանի ներսում ու նրա շուրջ ստեղծված իրավիճակն էլ երկրի բացարձակ մեծամասնության մոտ ձևավորել է հստակ վերաբերմունք իշխանության նկատմամբ։

Ոչ մի խոսք չի անցնում. իրականությունը բոլորը տեսնում են։ Մնացել է մի բան՝ սահմանադրական փոփոխություններ։ Դրանց միջոցով վերարտադրվելու ցանկության մասին Սերժ Սարգսյանը պետք է հայտարարի փետրվար-մարտ ամիսներին։ Կամ էլ՝ ողջամտություն և հեռատեսություն կունենա և կհայտարարի փոփոխություններից հրաժարվելու մասին։

Այսպիսով, մեկնարկելու է «բաց խաղը»։ Կա՛մ գործող նախագահը հրաժարվում է խիստ վտանգավոր ավանտյուրայից, կա՛մ հերթական անգամ ձեռնոց է նետում հանրության բացարձակ մեծամասնությանը։

Հասկանալի է, որ գործող նախագահը «հավերժ» իշխանության գլխին լինելու համար չի կարող, իր իսկ ձևակերպմամբ, լայն կոնսոլիդացիա ապահովել։ Դա բացառված է։ Մնալու է մի բան՝ բլեֆել «բաց խաղում»։

Բայց քանի որ ամեն ինչ պարզ ու հստակ է, ոչ մի բլեֆ այլևս չի անցնի։ Եվ սա՛ առաջին հերթին պետք է հասկացնել տան ոչիշխանական ուժերը։ Սերժ Սարգսյանին պետք է ստիպել փաս գնալ։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը